News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Պակիստանը Հնդկաստանի հետ Քաշմիրի հարցով վեճը կփոխանցի Միջազգային դատարան այն բանից հետո, երբ Դելին չեղարկեց Քաշմիրի մի մասի հատուկ կարգավիճակը, հաղորդում է Reuters-ը:

Իսլամաբադում այդ որոշումը ցասում էր առաջացրել: Պակիստանը խզել էր Հնդկաստանի հետ առեւտրային եւ տրանսպորտային կապերն ու հետ կանչել դեսպանին:

«Մենք որոշել ենք գործը փոխանցել Միջազգային դատարան: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով իրավական բոլոր ասպեկտները»,- ասել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քերուշին:

Քուրեշիի խոսքով՝ գործը կենտրոնացած է Քաշմիրի մուսուլմանական հատվածում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների վրա: Դատարանի որոշումը կկրի միայն խորհրդատվական բնույթ, սակայն եթե երկու կողմերը համաձայնության գան, որոշումը պարտադիր կլինի: Հնդկաստանը հերքում է Քաշմիրում մարդու իրավունքների խախտման փաստը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել