News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեի նախագահը պետք է պատասխան տա, որովհետև այն, ինչ հայտարարել է կառավարության նիստին և համայն հայությանը, նման արտահայտություններ, նույնիսկ մոտ արտահայտություններ «Էլարդի» ուսումնասիրության  փաստաթղթի մեջ չկան, և դա ապատեղեկատվություն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց էկոլոգ-իրավաբան  Նազելի Վարդանյանը՝ անդրադառնալով Ամուլսարի փորձաքննության արդյունքների պաշտոնական մեկնաբանությանը։

«Եւ դրա հիման վրա, որ արդեն կառավարությունն էլ է որոշում կայացրել, սա լուրջ պատասխանատվության հարց է։ Բացի այդ, Քննչական կոմիտեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, որովհետև առաջինը՝ սա եզրակացություն չէ՝ ոչ մի եզրահանգում չկա, երկրորդ՝ հնարավոր չէր սրա հիման վրա միանշանակ հայտարարություն անել, որ արվեց»։

Մինչդեռ, ըստ Նազելի Վարդանյանի, «Էլարդը» իր փորձաքննության մեջ բազմիցս մատնանշել է, որ իրենց ներկայացված տվյալները թերի են․ «Ամեն երկրորդ տողում նշված է, որ տվյալները թերի են կամ բացակայում են, այսինքն՝ «Լիդիան» ընկերությունը թերի փաստաթուղթ է ներկայացրել, կամ նշվում է, որ  ռիսկեր կան, չնայած դրանք գնահատել հնարավոր չէ, քանի որ ուսումնասիրությունները ժամանակին չեն արվել։ Այն, ինչ ներկայացրել է «Էլարդը», փորձաքննական եզրակացություն չէ, իրավական ուժ չունի ո՛չ Քննչական կոմիտեի, ո՛չ կառավարության համար։ Ուսումնասիրություն է արվել մի փաստաթղթի, որ մենք այսքան տարի նշում ենք, որ թերի է»։

Էկոլոգ-իրավաբանը անհասկանալի է համարում նաեւ  Քննչական կոմիտեի հարուցած գործը․ «Ո՛չ տուժողն է հայտնի, ո՛չ տուժողը մասնակցություն ունի գործին, քանի որ տուժողի փոխարեն վարչապետն է դիմել Քննչական կոմիտեին, հիմա էլ դրա արդյունքներով որոշումներ են կայացնում։ Պետք է տուժող լիներ, որ նա էլ հետամուտ լիներ գործի ելքին։ Բայց որ տուժող չկա, ո՞վ կարող է որևէ բան անել։ Գնացել էին ջերմուկցիները Քննչական կոմիտե, որպեսզի տուժող ճանաչվեին։ Ասել էին, որ չեն կարող ճանաչել։ Ես 33 էջանոց իրավական ուսումնասիրություն եմ ներկայացրել Քննչական կոմիտեին մեկ ամիս առաջ, ասացին՝ կուսումնասիրենք, Ձեզ կկանչենք բացատրություն վերցնելու։ Մինչև օրս չեն կանչել եւ արդեն գործի կարճման մասին են խոսում։

Կամ ինչպե՞ս կարելի է մի մասնավոր քրեական գործի շուրջ այսքան փող ծախսել, այսքան աղմուկ հանել, այսպիսի պատասխանատու որոշումներ կայացնել։ Այլ քրեական գործեր էլ կան «Լիդիանի» հետ կապված։ Ինչի՞ դրանց շուրջ չեն արել փորձաքննություն, հենց կոնկրետ սրանով են արել, որ ոչ մի հետք չկա արդեն, չգիտես, թե ինչպես է սկսվել, ով է տուժողը, ինչու է «Լիդիանը» մասնակցություն ունեցել փորձաքննությանը ու լիքը իրավակակն հարցեր։ Բոլոր իրավական հարցերի պատասխանները ես կտամ, երբ քրեական գործը կարճվի»։

Նազելի Վարդանյանը նշեց, որ իրավական դաշտում պետք է հասնեն նրան, որ կառավարությունը գիտակցի՝ Հայաստանը իրավական երկիր է, և որևէ մեկին թույլ չի տրված մեր օրենքները և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաները խախտել․ «Բոլոր որոշումները պետք է կայացվեն իրավական դաշտում»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսի 20–ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր «Էլարդ» (Advanced Resources Development) ընկերության փորձագետների խմբին: Նույն օրը Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարը ներկայացրեց փորձաքննության տվյալներ եւ հայտարարեց, որ քրեական հետապնդման հիմքեր չկան։ Օգոստոսի 15-ին Քննչական կոմիտեի նախագահը կառավարության նիստում վարչապետին զեկուցեց, որ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ