News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն միջազգային հանրությանը կոչ է արել Իրանին թույլ չտալ հնարավորություն ստանալ «նոր անկարգությունների ստեղծման համար»՝ հաշվի առնելով այն, որ Իրանին զենք մատակարարելու էմբարգոյի ժամկետը սպառվում է 2020թ. հոկտեմբերին, հաղորդում է Reuters-ը:

Ելույթ ունենալով Մերձավոր Արեւելքում անվտանգության եւ խաղաղության խնդիրների հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ՝ Պոմպեոն տարածաշրջանում համագործակցության ընդլայնման կոչ է արել:

«Քանի որ ԱՄՆ-ը հայտարարել է ապրիլին իրանական նավթի գնումները զրոյականացնելու մտադրության մասին, այաթոլան գնացել է վա-բանկ՝ շորթման դիվանագիտության հարցով արշավի շրջանակում»,- ասել է նա՝ Իրանին մեղադրելով միջուկային համաձայնագիրը խախտելու մեջ:

Միջուկային համաձայնագրին համապատասխան, ՄԱԿ-ի էմբարգոն եւ «Քուդս» ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանիի ուղեւորության արգելքի ժամկետը լրանում է հաջորդ տարի:

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուքն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի փորձի նախաձեռնել Իրանի դեմ բոլոր միջազգային պատժամիջոցների թարմացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ