News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հանրապետություն» կուսակցությունը եւս մեկ անգամ հայտարարում է՝ Հայաստանի տնտեսության զարգացումը այլընտրանք չունի, քան սեփական մարդկային եւ բնական ռեսուրսների ճշգրիտ օգտագործմամբ մաքսիմալ շահույթով, վերջնական ապրանք ստանալը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Մենք դեմ ենք հանքարդյունաբերություն եւ հումք վաճառելուն։ Մենք հանքարդյունաբերությունը լեռնամետալուրգիայի վերածելու կողմնակից ենք։ Ամուլսարը մեր հարստությունն է, եւ մենք ոչ միայն կողմ ենք նրա շահագործմանը, այլեւ գտնում ենք, որ վաղուց ժամանակն է Չարենցավանում՝ սեւ, իսկ Սյունիքում՝ գունավոր մետաղների մետաղաձուլական գործարաններ ունենալու։

Ավելին՝ «Հանրապետությունը» համարում է, որ պետությունը պետք է նշված ընկերությունների պայմանագրային պարտավորությունների մեջ ավելացնի կետ՝ պարտադրելով իրենց ստացած արդյունքի 40%-ը, առաջնայնության սկզբունքով, վաճառել Հայաստանի ներսում գործող ներկա եւ ապագայում ձեւավորվելիք արտադրական ընկերություններին։ Դա վստահաբար հնարավորություն կտա նոր ներդրումներ ներգրավել եւ բարձր տեխնոլոգիական արտադրանք ու լավ վճարվող աշխատատեղեր ստեղծել։

«Հանրապետություն» կուսակցությունը կտրականապես մերժում է բնապահպանական պատրվակներով արտաքին քաղաքական ներգործությունը, որը մեր կարծիքով ստվերային ներգրրավվածություն ունի Ամուլսարի խնդրում: Դա է իրական սպառնալիքը Հայաստանի ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, միջազգային իմիջին եւ ոչ թե քարոզվող բնապահպանական խնդիրները։ 21-րդ դարի տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կառավարել ու կանխել բնապահպանական ռիսկերը:

Եվ ընդհանրապես ռիսկը, ոչ միայն սահմանին կանգնած զինվորինն է, այլեւ որոշակի առումով մեզնից յուրաքանչյուրինը, եթե ուզում ենք, իհարկե, չպարտվել այս պատերազմում, առավել եւս երբ արդեն հաղթել ենք։ Ամեն օր չէ, որ Հայաստանի տնտեսության մեջ 400 միլիոն դոլարի ներդրում են անում ու դրանից չօգտվելը միանշանակ ծանր հետեւանք է ունենալու:

Կա այլ առաջարկ նաեւ՝ Ամուլսարը մնում է սար, տնտեսական պատասխանատվություն չունեցող բնապահպան ակտիվիստները հաղթում են, բայց այդ դեպքում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակի, սպառողական զամբյուղի, բյուջետային աշխատողների աշխատավարձի ավելացումից, պրոֆեսիոնալ բանակի անցնելուց, նոր զինատեսակներից, ապահով սահմանային ինժեներական կառույցներից ու տնտեսական հեղափոխությունից խոսելը անիմաստ է, որովհետեւ ներդրումներ եւ արտարժույթ ներգրավելու այլ ստաբիլ տարբերակ մենք ուղղակի չունենք։

Վերջիվերջո Հովհանես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի հերոսը ժողովրդական, բայց դրական կերպար չէ։ «Հանրապետություն» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ Ամուլսարը մեր հարստությունն է, եւ մենք պարտավոր ենք նրա հնարավորությունները ծառայեցնել պետությանն ու ժողովրդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ