News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը: Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով քաղաքագետ Արա Պապյանի հայտարարությունը:

«Այսօր «Ֆեյսբուք»-ում հանդիպեցի Արա Պապյանի գրառմանը, որում նա պնդում է, որ Ամուլսարի խնդիրը հայ ժողովրդի համար ամենակարեւորն է: Պապյանի կարծիքով՝ հայ ժողովուրդն առանց Արցախի կապրի, իսկ առանց ջրի՝ ոչ: Նման հայտարարություններ իրենց կարող են թույլ տալ երեք կարգի մարդիկ՝ բավարար գիտելիքներ չունեցողները, որպեսզի դատեն նման կարեւորության խնդիրների մասին, հոգեկան խանգարումներով մարդիկ եւ հայկական պետականությունը խարխլողները»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:

«Չէի ցանկանա Պապյանին դասել թվարկած կարգերից որեւէ մեկին, պարզապես շատ եմ ցանկանում հույս ունենալ, որ նրա գիտելիքներն ուղղակի չեն բավարարում: Այդ բացը լրացնելու համար կրկնեմ այն, ինչն ասվում է, եւ ինքս էլ արդեն 20 տարի կրկնում եմ, հայ ժողովուրդն ունի 4 հիմնական խնդիր՝ Արցախ, Սեւանի փրկություն, ազգային նույնականության պահպանում եւ Ցեղասպանության միջազգային ճանաչում: Այս խնդիրներից երկուսը փոխկապված են՝ Արցախը եւ Սեւանը: Հենց Արցախից է կախված  Հայաստանի բնապահպանական անվտանգությունը: Ասվածի ենթատեքստում հատուկ կարեւորություն ունի Քարվաճառի շրջանը, այստեղից են սկիզբ առնում Սեւանը սնուցող Արփան եւ Որոտանը, եւ հենց այս շրջանն է ապահովում նախկին ԼՂԻՄ ջրային պաշարների 85 տոկոսը: Այս փաստի կարեւորությունը կարող են անտեսել կրկին վերեւում թվարկված երեք կարգի մարդիկ: Եվ անչափ կարեւոր է հիշել, որ նման փորձերը կարող են հայ ժողովրդի համար աղետ դառնալ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդյո՞ք Ամուլսարի պաշտպանների նկատմամբ կկիրառվի ոստիկանական ուժ. Նիկոլ Փաշինյանի պատասխանը
Եթե չենք ստուգել, չենք պարզել, ինչպե՞ս պատասխանեմ ձեր հարցին…
Արթուր Գրիգորյանը գնացել է եւ բերել մի ծիծաղելի փաստաթուղթ. Փաշինյանը՝ Ամուլսարի խնդրի մասին
Ի՞նչ երաշխիք, ես տեղեկա՞նք եմ բերել այդ ժամանակ, որ այդ երաշխիքը կարող եմ տալ…
Մենք ունենք ՀՀ դատարանի որոշում` ճանապարհները բացելու վերաբերյալ. Վարչապետը` Ամուլսարի մասին
Եթե որեւէ ակտիվիստ կարող է այդպես ասել, Կառավարությունը չի կարող…
Չեմ կարծում՝ հանուն ճշմարտության ծախսված որեւէ գումար կարելի է համարել վատնված.Փաշինյանը` «Էլարդի» փորձաքննության մասին
Արձանագրենք մի բան, որ սկսված առաջին օրվանից Կառավարությունը…
Համախմբել ուժերը հանուն Ամուլսարի եւ մասնակցել սեպտեմբերի 20-ի երթին. «Սասնա ծռերի» հայտարարությունը
Կոչ ենք անում մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները եւ ակտիվ կերպով մասնակցել երթին...
Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար, ջարդել ցուցարարներին. Արթուր Ղազինյան
Ամուլսարը չի կարող սար մնալ, այն դատապարտված է վերածվել հանքի...