News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Մաշուկ-2019» երիտասարդական ֆորումի ժամանակ լեզգինկա է պարել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Զախարովան կովկասյան պարերի դասընթացների է հաճախել, եւ ծափահարությունների ներքո դուրս է եկել պարահրապարակ պրոֆեսիոնալ պարողի հետ:

Մինչ այդ դիվանագետը ֆորումի շրջանակում ճեպազրույց է անցկացրել եւ խոսել երիտասարդների հետ: Ավելի ուշ նա «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին հայտնել է, որ լեզգինկա պարել որեւէ տեղ չի սովորել:

«Լեզգինկա պարել ինձ սովորեցրել են հենց ֆորումի ժամանակ: Նրանք կովկասյան պարերի ուսուցման խումբ ունեին»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Սա Զախարովայի առաջին պարային էքսպրոմտը չէ: 2016թ. Ռուսաստան-ASEAN գագաթնաժողովի շրջանակում նա «կալինկա» էր պարել, ինչը սոցցանցերում բուռն արձագանք էր ստացել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ