News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 24
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Mastercard միջազգային վճարային համակարգը Բելգիային եւ Գերմանիային ծանուցել է հաճախորդների տվյալները կոտրելու փաստի մասին, որը նկատվել է ընկերության կողմից օգոստոսի 19-ին, հաղորդում է Bloomberg-ը:

Բելգիայի իշխանությունների տվյալներով՝ արտահոսքը վերաբերել է «տվյալների մեծ քանակությանը» հիմնականում Գերմանիայում, սակայն հստակ թիվը չի հաղորրդվում:

«Այն պահից ի վեր, երբ հայտնի է դարձել դեպքի մասին, մեզ ուղարկել են բազմաթիվ հարցեր եւ բողոքներ: Ցանկանում ենք տեղեկացնել քարտապաններին, որ մենք կապ ենք հաստատել Mastercard-ի հետ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար, եւ հետեւում ենք իրավիճակի զարգացմանը տվյալների պաշտպանության վարչության եւ իշխանության այլ ներկայացուցիչների հետ»,- Bloomberg-ը մեջբերում է Տվյալների պաշտպանության բելգիական վարչության ներկայացուցիչ Դեւիդ Սթիվենսի խոսքերը:

Ուրբաթ Mastercard-ը նաեւ հայտնել էր, որ խնդիրը վերաբերում է Գերմանիայում Specials ծրագրի հաճախորդներին: Այդ հարթակն արդեն անջատված է. խնդիրը չի առնչվում Mastercard վճարային ցանցին, հավաստիացնում են ընկերությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել