News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աստիճանաբար կխորանան բյուջետային խնդիրները, իսկ նոր տարուց պրոբլեմատիկ կդառնա դրամի փոխարժեքը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«ԱՎԿ-ն հրապարակել է 2019-ի հունվար-մայիսի ՏԱՑ-ը՝ 6.8%։ Ունենք լուրջ անկում. այստեղ չկա գյուղատնտեսությունը (անկում 8%-ով), ինչպես նաեւ էլ ավելի է աճել 2 տոքսիկ ճյուղերի (խաղերի եւ ավտոմեքենաների վաճառքի) տեսակարար կշիռը։ Դրանք հաշվի առնելով գտնվում ենք 3-4% ՀՆԱ իրական տնտեսական աճի միջակայքում։ Ավտոմեքենաների ներմուծումն ու վաճառքը շուտով չի լինի, դե իսկ խաղերի անկապ աճը ի՞նչքան կարող է շարունակվել։ Աստիճանաբար կխորանան բյուջետային խնդիրները, իսկ նոր տարուց պրոբլեմատիկ կդառնա դրամի փոխարժեքը (ավելի վաղ էինք կանխատեսել, բայց հետաձգվեց մեկ տարով ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի աննախադեպ, բայց, ավաղ, ժամանակավոր, ծավալների պատճառով)։ Միակ մխիթարանքը վերամշակող արդյունաբերության ու արտահանման չնչին դրական տեղաշարժն է։ Տնտեսության համար պրոբլեմատիկ է ցածր գնաճը։ Ցածր գնաճի եւ դրամի շարունակվող արժեւորման պայմաններում ներդրումներ մի սպասեք։ Սպառումը գրեթե հավասար է ՀՆԱ-ին։ Այդ ամենին նպաստում է կառավարության անհասկանալի քաղաքականությունը արտաքին պետական պարտքի հարցերում։ Ի՞նչ կարիք կար այն կրճատելու, երբ 2019-ի օգոսոսի 14-ից մարդկության պատմության մեջ առաջին անգամ 10 տարեկան արժեթղթերի տոկոսադրույքն (1.57) ավելի ցածր է, քան 2 տարեկանինը։ Շուրջ 1 տասնյակ զարգացած երկրներում ԿԲ-երի կողմից սահմանած տոկոսադրույքը փոքր կամ հավասար է 0-ին։ Ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ը տնտեսությունը այլ ձեւերով խրախուսելու հնարավորություն չունեն, քան ձրի փող բաժանելը։ Եվ ահա այս պայմաններում մերոնք որոշում են էլ պարտք չվերցնել։ Փոխանակ գոնե նոր պարտքերով հին բարձր տոկոսներով պարտքերը փակեն, ներդրումներ կատարեն (իհարկե, հիմնական կապիտալի նոր տարրերի վրա, այլ ոչ թե վերանորոգումների ու սպառողական բնույթի ծախսերի վրա, ինչպես ՍՍ-ի օրոք)։

p.s. ստեղծված իրավիճակում գոնե կրճատեք կուտակայինի ժամկետները եւ օրենքով ամբողջ փողը 100%-ով նեդրեք ՀՀ տնտեսության մեջ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ