News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Իրանի եւ ԱՄՆ նախագահներ Հասան Ռոհանիի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնը չի վերադարձել միջուկային գործարքի դրույթների կատարմանը։ Այս մասին երեքշաբթի ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Բիարից ուղեւորության ժամանակ ես ասացի, որ Իրանի նախագահի եւ Թրամփի հանդիպումն անհնար է, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադառնա «5+1» ձեւաչափին (ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներ + Գերմանիա) եւ չի սկսի կատարել միջուկային գործարքի (դրույթները)»,- Զարիֆին մեջբերում է IRIB հեռուստառադիոկորպորացիան։  Նա ավելացրել է, որ«քանի դեռ դա տեղի չի ունեցել, երկկողմ բանակցություններ չեն կայանա»։

Նախարարի խոսքով՝ «այն, ինչ ասել են ԱՄՆ եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները, միայն նրանց գործն է մնում»։ «Մեր դիրքորոշումը հստակ է. ԱՄՆ-ը եւ Թրամփը քանդել են պայմանագիրը, որը դարձել է երկրների միջեւ երկարատեւ բանակցությունների արդյունքը, դրա համար էլ այժմ անհրաժեշտ է կատարել նախկին պայմանավորվածությունները։ Այս ուղղությամբ մենք ԱՄՆ-ի կողմից ընդունելի գործողություններ չենք տեսնում»,- ընդգծել է Զարիֆը։

Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ անհրաժեշտ է համարում, որ Թրամփն ու Ռոհանին հանդիպեն։ Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ այդ քայլը «կօգներ կանգնեցնել իրավիճակի թեժացումը եւ հասնել նպատակներին»։ ԱՄՆ նախագահն ի պատասխան ասել է, որ պատրաստ է հանդիպել Ռոհանիի հետ պատշաճ պայմանների առկայության դեպքում։

Իրանի միջուկային փաթեթի խնդիրը կտրուկ սրվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից 2018-ի մայիսի 8-ին ԱՄՆ միակողմանի դուրս գալուց եւ Իրանի դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցներ մտցնելուց հետո նավթի արտահանման ոլորտում։ Թրամփը քանիցս հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության Թեհրանի հետ։ Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ շահագրգռված է փոխարինել ԳՀՀԾ-ն այլ պայմանագրով, որը կներառեր ոչ միայն Իրանի ատոմային ծրագիրը, այլեւ հարցերի լայն շրջանակ, ներառյալ Թեհրանի հրթիռային ծրագիրը եւ նրա տարածաշրջանային քաղաքականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԷՄԳ-ի ղեկավարը դժգոհ է Իրանի և իր կազմակերպության միջև համագործակցության մակարդակից
Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի...
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
Ամենաշատ