News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Վեհափառ Հայրապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ գնահատելով ծառայության ընթացքում Հայաստանի, հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու հանդեպ դրսևորած նրա ջերմ վերաբերմունքը: Նորին Սրբությունն անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական կապերին, ինչպես նաև Մայր Աթոռի և Իրանի դեսպանատան միջև ձևավորված համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի խոսքերի համար` պրն. Սեյեդ Քազեմ Սաջադին Նորին Սրբությանը ներկայացրել է Հայաստանում իր քառամյա ծառայության արդյունքներն ու ձեռքբերումները:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և դեսպանը անդրադարձել են մարդկային կյանքում հոգևոր, բարոյական արժեքների համահարթեցման, հոգևոր արժեհամակարգի խաթարման վտանգներին: Առկա մարտահրավերների հաղթահարման գործում կարևորվել է կրոնների դերակատարությունը և կրոնական կառույցների ջանքերի մեկտեղումը: Ընդգծվել է, որ հոգևոր, բարոյական արժեքների զորացումով է միայն հնարավոր դիմագրավել բոլոր փորձությունները և ավելի բարի, ապահով ու խաղաղ դարձնել աշխարհը: Խոսվել է նաև Իրանի հայ համայնքի հոգևոր կյանքի մասին:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը  դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ