News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2010 թվականի նոյեմբերի 22-ին Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտում լույս աշխարհ եկած եւ թթվածնային  քաղցի պատճառով 4 օր անց մահացած նորածնի հայրը՝ Ալբերտ Աբգարյանը, ներկա է եղել դեպքը քննելու համար առողջապահության նախարարի կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովի վերջին նիստին: Նա համաձայն չէ հանձնաժողովի կայացրած բացասական եզրակացության հետ, ըստ որի, երեխայի մահվան եւ բժիշկների գործողությունների միջեւ որեւէ կապ չկա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին պատմեց ինքը՝ Ալբերտ Աբգարյանը։

«Նախկինում բժշկին մեղադրելու բոլոր փաստերը կային։ Քրեական գործի շրջանակներում որոշակի գործողություններ կատարվում էին, սակայն հիմա, երբ նայում եմ հանձնաժողովի եզրակացությունը, այնտեղ՝ բժշկական պատմության  մեջ, ակնհայտ կեղծիքներ եմ տեսնում, փաստերը խեղաթյուրված են՝ սկսած 2010 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ ծննդալուծման օրը՝ նոյեմբերի 22-ը։ Օրինակ, նշված է, որ քսուքի համապատասխան անալիզ է արվել, որն իրականում չի տրվել։ Որպեսզի հիմնավորեն, որ երեխան մահացել է ոչ թե բժշկի գործողությունների, այլ ինչ-որ ինֆեկցիայի արդյունքում, բժշկական պատմության մեջ մտացածին հիմքեր են ներառվել։ Օրինակ, եզրակացության մեջ նշված է, որ կինս՝ Ծովինար Ղամբարյանը, հիվանդանոց է տեղափոխվել ժամը 10։30-11։00-ը, մինչդեռ նրան հիվանդանոց տարել են 08։30-ի սահմաններում։ Նույն կերպ ծննդաբերության մասով. եզրակացության մեջ նշվել է, որ բուն ծննդալուծումը տեղի է ունեցել 08։30-ի սահմաններում, իսկ իրենք նշել են 17։30-18։00-ն, որպեսզի ցույց տան, որ ուշացումներ եւ խնդիրներ չեն եղել»,- ասաց Ալբերտ Աբգարյանը։

Հարցին, թե բժիշկ Դավիթ Աբովյանը (ով էլ ընդունել է ծնունդը) շարունակո՞ւմ է աշխատել Ալավերդիում, ուր միջադեպից հետո ուղեգրվել էր նախարարության կողմից, երեխայի հայրը նշեց. «Նրան թեպետ ուղեգրել էին Ալավերդի, սակայն ինձ հայտնի է դարձել, որ այս տարվա մարտի 15-ից նա կրկին վերադարձել է Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտ՝ իր հին  աշխատանքին։ Ասում են՝ սկզբում նա եկել է միայն շաբաթ-կիրակի օրերին, իսկ այժմ աշխատում է ամեն օր»,- տեղեկացրեց Ալբերտ Աբգարյանը։

Ամփոփելով՝ նա ընդգծեց, որ եզրակացության մեջ առկա կեղծիքները բացահայտելու համար նախաքննական մարմինը քայլեր չի ձեռնարկում։ «Վստահ եմ, նրանք տեղյակ են, սակայն ցանկություն չունեն գործի մեջ խորամուխ լինելու»,- հմոզմունք հայտնեց երեխայի հայրը։

Նշենք, որ նոյեմբերի 22-ինՊերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտում լույս աշխարհ եկած եւ ծնվելուց 4 օր անց թթվածնային  քաղցի պատճառով մահացած երեխայի ծնողները՝ Ալբերտ Աբգարյանը եւ Ծովինար Ղամբարյանը, իրենց նորածնի մահվան մեջ մեղադրում են իստիտուտի բժիշկներին։ Երեխայի մայրը, մասնավորապես, պնդում է, որ եղել են կեսարյան հատում կատարելու բոլոր ցուցումները, որոնք ծնունդն ընդունող բժշկի կողմից, սակայն, հաշվի չեն առնվել։

Անի Ղազարյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ