News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հաղթանակած» համահայկական երիտասարդական նախաձեռնությունը, կարևորելով հայկական երկու պետությունների անկախությունը և դրանց հիմք դարձած հաղթանակները, սեպտեմբերի 1-ի երեկոյան մեկնարկում է «Անկախության մարաթոն»՝ միավորելով Արցախի և Հայաստանի Հանրապետությունների 28-ամյակները։

Մարաթոնի մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում` Եղբայրական գերեզմանատանը մոմավառության արարողությամբ, որից հետո Մարաթոնի մասնակիցները անցնելու են Արցախի և Հայաստանի 30 քաղաքներով՝ որպես միասնության և համատեղ փառահեղ հաղթանակի ուղի։

Այն անցնելու է հետևյալ քաղաքներով՝ Ստեփանակերտ, Հադրութ, Մարտակերտ, Շուշի, Բերձոր, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Տաթև, Սիսիան, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի, Գավառ, Հրազդան, Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Այրում, Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Գյումրի, Արթիկ, Ապարան, Աշտարակ, Սարդարապատ, Էջմիածին, Երևան։

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում Մարաթոնի մասնակիցները և բոլոր նրանք, ովքեր կմիանան մեզ, կիրականացնեն երթ՝ դեպի Եռաբլուր փառքի պանթեոն` միասին դիմավորելու ՀՀ անկախության նախօրյակը: Բոլոր քաղաքներում «Անկախության մարաթոնի» մասնակիցները հանդիպումներ են ունենալու տեղի ազատամարտիկների հետ, ներկայացնելու են նախաձեռնությունն ու կազմակերպելու են հանդիպումներ յուրաքանչյուր քաղաքի երիտասարդների հետ` տարածելով «Հաղթանակած» նախաձեռնության գաղափարը:

«Հաղթանակած» երիտասարդական շարժման նպատակն է Հայաստանի և Արցախի երիտասարդության համախմբումը՝ հաղթանակի գաղափարի շուրջ։ Նախաձեռնությունը միավորում է Հայաստանի և Արցախի պետական և ոչ պետական բուհերի ուսանողներին, աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ երիտասարդներին՝ Արցախյան ազատամարտի հաղթանակի գաղափարն ավելի արժեվորելու, Հայաստանն ու Արցախը՝ որպես հայրենիքը ճանաչելու՝ հայտնի ու անհայտ կողմերով, հայկական երկու պետությունների և աշխարհասփյուռ հայության երիտասարդներին միավորելու, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացման և հայրենասեր, հաղթանակած սերունդ կերտելու ձգտումով։

«Հաղթանակած» նախաձեռնությունը արդեն հասցրել է իրականացնել մի շարք միջոցառումներ, հանդիպումներ քաղաքացիական համայնքների, ամենայն հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ի հետ, որն իր հայրապետական օրհնությունն է բերել նախաձեռնությանը, իրականացրել է երիտասարդական ֆորում, «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաք և այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել․ Արցախի նախագահի ուղերձը
Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային…
Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք․ ՀՀ նախագահ
Եվս մեկ անգամ խորին ցավակցություններս եմ հայտնում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին...
Ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք. Սերժ Սարգսյանի ուղերձը
Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը…
Արտագաղթը ճգնաժամային չափեր կարող է ստանալ. Արմեն Սարգսյան
Մեր հիմնական օրակարգը երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա՝ վստահություն և կանխատեսելիություն...
Արցախի Արաքսյան հովտում դեռ չեն լսվում հայ մանուկների զրնգուն ձայները. Զարուհի Փոստանջյանի շնորհավորանքը
Աշխարհասփյուռ հայության ազատագրական պայքարի, իղձերի տեսանելի ապացույց...
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվել է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես (ֆոտո)
Միանշանակ է, որ առաջիկայում մեր բանակը համալրվելու է արդիականացված սպառազինությամբ եւ նոր զինտեխնիկայով...
Ամենաշատ