News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանի հայկական դպրոցներում հայերենի դասավանդման ժամերն ավելանալու են: Նման համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն  Աշոտյանի եւ նրա վրացի գործընկեր Դմիտրի Շաշկինի միջեւ` մարտի 23-27-ը Հայաստանի նախարարի Թբիլիսի կատարած այցի ընթացքում:

Հայաստանի ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական դպրոցներում հայերենի դասաժամերն ավելացվելու են եւ դրանց քանակը հավասարեցվելու են վրացերենի դասաժամերին, ինչպես նաեւ Հայաստանի մասնագետները այսուհետ կմասնակցեն դասագրքերի` վրացերենից հայերեն թարգմանության աշխատանքներին:

Կշարունակվի նաեւ «Հայոց լեզու» առարկայի ուսուցիչների վերապատրաստման աշխատանքները:

Հայաստանի եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարները ստորագրել են հուշագիր` 2 երկրների ուսանողների համար բուհերում 10 կրթաթոշակներ հատկացնելու վերաբերյալ: Նախարար ԱԱշոտյանն այցելել է նաեւ Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան պետական համալսարան եւ հանդիպում ունեցել հայագիտության ֆակուլտետի ուսանողների հետ, ինչպես նաեւ Թբիլիսիի N 104 հայկական դպրոցում հանդիպել է ուսուցիչների եւ աշակերտների հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ