News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ի գրասենյակներում նոր ուսումնական տարվան նվիրված ակցիա է մեկնարկել։ Samsung Galaxy A10 սմարթֆոնը գնելու դեպքում բաժանորդներին 2 ամսով տրամադրվում է «Սմարթ 1500» սակագնային պլան եւ 100 ԳԲ բջջային ինտերնետ։

Սմարթֆոնի արժեքն է 79200 դրամ։ Սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաեւ ապառիկ՝ 24 ամսով, որից առաջին 12 ամիսներն առանց տոկոսների եւ հավելյալ վճարումների։ Առաջարկը գործում է մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 31-ը։

«Հաճախ, շատ քիչ բան է պակասում մարդկանց սեպտեմբերին պատրաստվելիս՝  լավ սմարթֆոն եւ արագ ինտերնետ։ Նոր առաջարկում մենք համատեղել ենք այն ամենը, ինչ հարկավոր է նոր ուսումնական տարին սկսելու համար։ Հզոր ոճային սմարթֆոնը՝ միացած սիրված սակագնային պլանին, ինչպես նաեւ մեծ քանակի բջջային ինտերնետը կօգնեն մեր բաժանորդներին արդյունավետ սկսել նոր ուսումնական տարին՝ վայելելով մեր գերարագ ինտերնետը եւ որակյալ ծառայությունները», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ակցիայի շրջանակում Beeline-ի հիմնական գրասենյակներում գնում կատարած հաճախորդները կստանան հաճելի անակնկալ՝ ընկերության բրենդավորված նվերների փաթեթ։

Նշենք, որ Beeline-ի գրասենյակներում վաճառվում են հատուկ մեր տարածաշրջանի համար արտադրված Samsung հեռախոսները, ինչի մասին վկայում է ընկերության պաշտոնական տարբերանշանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ