News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ իր իրավասությունների շրջանակներում հետեւում եւ հետեւելու է սեպտեմբերի 8-ին կայանալիք Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման աշխատանքներին՝ ընտրական իրավունքների երաշխավորումն ու արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով:

Արցախի ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացի տեղեկատվության բաց աղբյուրների դիտարկման աշխատանքներից, Պաշտպանի աշխատակազմը նաեւ ապահովում է շուրջօրյա ռեժիմով գործող՝ 116 հեռախոսահամարով թեժ գծի հնարավորություն, որին կարող են զանգահարել ընտրական իրավունքների իրացման հետ խնդիր ունեցող անձինք: Պաշտպանի աշխատակազմի հետ կապվելու մեկ այլ միջոց է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը

Դիտարկման եւ բողոքների քննարկման ընթացքում ուշադրության ներքո կլինեն ինչպես ընտրություններին մասնակցող անձանց, այնպես լրագրողների ու դիտորդների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը:

Պաշտպանի աշխատակազմն արագ արձագանքելու է թեժ գծի հեռախոսահամարին ստացված եւ այլ միջոցներով հավաքագրված բողոքներին, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում հանդես է գալու հրապարակային հայտարարություններով ու մեկնաբանություններով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 12 տոկոսը
Ըստ ընտրական տեղամասերի Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքում 168 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 49-ը…
Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 1685 ընտրող…
ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 1,5 տրլն դոլարի ֆինանսավորման, այդ թվում Ուկրաինային օգնության հարցում
ԱՄՆ օրենսդիրները համաձայնության են եկել 2022թ․ ֆինանսական տարվա համար դաշնային կառավարությանը 1,5 տրիլիոն դոլարի ֆինանսավորման հարցում․․․
Մարդկանց մոտ տիրում էր տոնական տրամադրություն. ԱԺ պատգամավորներն ամփոփել են ՏԻՄ ընտրությունները Արցախում
Նա նշել է, որ ընտրություններն անցել են խաղաղ ու հանգիստ պայմաններում…
Բակո Սահակյանն ուղերձ է հղել
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մեր հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ...
Այս գործընթացում մեր առաջնային խնդիրն էր՝ նոր բաժանարար գծերի բացառումը. Արշավիր Ղարամյան
Շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակ տարած բոլոր թեկնածուներին...
Ամենաշատ