News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«WCIT 2019»-ի կազմակերպչական գրասենյակը սկսում է լրագրողների հավատարմագրումը․ ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը և հարակից միջոցառումները լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչները, ազատ լրագրողները, բլոգերները կարող են սեպտեմբերի 3-20-ը միջոցառման պաշտոնական կայքում լրացնել հայտը։ Հավատարմագրվող լրագրողների քանակը սահմանափակ է։

ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում՝ Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։

Հավատարմագրման համար անհրաժեշտ է լրացվող հայտին կցել անձը հաստատող վավեր փաստաթուղթ, պաշտոնական լուսանկար, կենսագրություն, պաշտոնական նամակ լրատվամիջոցի ղեկավարից, տեղեկություն նկարահանման սարք(եր)ի մասին։ Փաստաթղթերի ամբողջական ցանկն ու կարգը ներկայացված է միջոցառման կայքում։ Հարցերի դեպքում կարելի է գրել [email protected] հասցեին կամ զանգահարել +374 11 40 70 00 կամ +374 11 40 70 04 հեռախոսահամարներով։

«Հավատարմագրման հայտերի գործընթացն այնպես ենք մշակել, որ այն սահուն ու առանց խնդիրների ընթանա՝ լրագրողների համար հնարավոր առավելագույն ազատություն ապահովելու նպատակով։ Հաստատված լրատվամիջոցների ներկայացուցիչները հետագա քայլերի մասին կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով»,- նշել է WCIT 2019-ի հանրային կապերի պատասխանատու Արմինե Ուդումյանը:

Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստանի վիզային ռեժիմին, հատուկ «WCIT 2019»-ի մասնակիցների համար հյուրանոցների պայմաններին և «Sky Team Airline Alliance»-ի զեղչերին կարող են ծանոթանալ համաժողովի պաշտոնական կայքում։

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

WCIT 2019-ի և օրակարգն արդեն հասանելի է միջոցառման պաշտոնական կայքում:

«WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) ամենանշանավոր միջոցառումն է։ Դաշինքը 83 երկրների տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) միություններից բաղկացած ընկերակցություն է, որը ներկայացնում է ոլորտի 90 տոկոսը։

Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ գործադիր տնօրենները և ներդրողները, քաղաքականություն սահմանողները և պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները, հանդիպում են ամենամյա այս միջոցառմանը՝ քննարկելու ոլորտում առկա իրավիճակը, թվային տեխնոլոգիաների զարգացման ուղղությունը և դրա նշանակությունը մեր ապագայի վրա։

 «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ