News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշտարակում «Ոսկեհատ» գինու փառատոնը Հայաստանի ներուժը ցուցադրելու լավ հնարավորություն կդառնա: Սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Տուրիզմի պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ սա կդառնա Հայաստանում արդեն երրորդ խոշոր գինու փառատոնը՝ Արենիում փառատոնի եւ Երեւանում «Գինու օրվա» հետ: «Այսպիսի փառատոների կազմակերպումը լիովին տեղավորվում է գաստրոնոմիական տուրիզմի զարգացման ծրագրի մեջ, որն այցելուներին հնարավորություն է տալիս բացահայտել այս կամ այն մարզի խոհարարական առանձնահատկությունները»,- նշեց նա:

Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը հավելեց, որ փառատոնը բաց երկնքի տակ կհավաքի գինու սիրահարներին եւ գինեգործներին: «Փառատոնի նպատակն է գինեգործության մշակույթի տարածումը, ինչպես նաեւ Արագածոտնի մարզում գինու տուրիզմի զարգացումը: «Ոսկեհատ» փառատոնը լավ հնարավորություն է մեզ եւ ամբողջ աշխարհին հիշեցնելու գինեգործության զարգացման մեջ հայերի դերի մասին»,- ասաց Մուրադյանը:

Նա հավաստիացրեց, որ միջոցառումը կուղեկցվի ընդարձակ մշակութային ծրագրով, նախատեսվում է կազմակերպել վարպետաց դասեր, անցկացնել տնային գինեգործների պարգեւատրման արարողություն: «Կկազմակերպվի Երեւանում Հանրապետության հրապարակից Աշտարակ եւ հետադարձ ուղղությամբ անվճար փոխադրում»,- հայտնեց Զարուհի Մուրադյանը՝ հույս հայտնելով, որ փառատոնը կանցկացվի նաեւ հետագայում:

Նշենք, որ սեպտեմբերի 7-ին 17:00-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ Զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Սմիթսոնի ինստիտուտի, «Իմ Հայաստան» ծրագրի եւ Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ Աշտարակում առաջին անգամ տեղի կունենա «Ոսկեհատ» գինու փառատոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ