News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջեւ «Ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի N 13 փոփոխության ստորագրման առաջարկությանը:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի ձեւավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանը օժանդակություն տրամադրելու նպատակով 2010թ. օգոստոսի 6-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագիրը:

Այնուհետեւ, ամերիկյան կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով մշակվել եւ 2010-2019թթ. ընթացքում ստորագրվել են վերոնշյալ համաձայնագրի փոփոխություններ թիվ 1-12-ը:

Ֆինանսական հատկացումները իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության եւ ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո:

Ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 80,704 մլն դոլար:

ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 13 փոփոխության նախագծով նախատեսվում է լրացուցիչ 3,7 մլն դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է մասնավոր հատվածի մրցունակության եւ ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորմանը:

Արդյունքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի շրջանակներում կկազմի 84,404,406.36 ԱՄՆ դոլար:

Կառավարությունը հավանություն տվեց նաեւ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ «Առավել մասնակցային, արդյունավետ եւ հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի» փոփոխություն թիվ 8-ի ստորագրման առաջարկությանը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակից ստացվել է առաջարկ փոփոխություն կատարել ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ 2013թ. սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ եւ հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրում` (այսուհետ՝ Համաձայնագիր) տրամադրելով  4,785 մլն դոլարի չափով  լրացուցիչ ֆինանսավորում` Համաձայնագրի ներքո ծրագրերի իրականացումը շարունակելու նպատակով:

Մասնավորապես՝ լրացուցիչ  ֆինանսական հատկացումներ են պատշաճ կառավարման, քաղաքական մրցակցության եւ համաձայնության ձեւավորման, քաղաքացիական հասարակության, մակրոտնտեսական ոլորտներում, ինչը կխթանի Համաձայնագրով ամրագրված նպատակների առավել արդյունավետ եւ արագ իրականացման ապահովումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում
Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ անդրադարձել են Հայաստանի Հանրապետության աղետների պատրաստվածության...
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը. ԱՄՆ ՄԶԳ
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է այս ջանքերին՝ ֆինանսավորելով «Տեխնիկական օժանդակություն ՀՀ հաշվեքննիչ պալատին» ծրագիրը...
«Հրապարակ». Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել
Մեզ համար անհասկանալի է դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների...
ՀՀ նախագահը Լոս Անջելեսի քաղաքապետի հետ քննարկել է Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթեր իրականացնելու հարցը
Ողջունելով նախագահ Խաչատուրյանին տիկին Բասսն ասել է. «Մենք պատիվ ունենք այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանում ողջունելու Հայաստանի նախագահ...
Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ
Մի կարևոր հանգամանք կա, որի մասին կցանկանայի խոսել: Հայաստանի իշխանությունները Եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ...
Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ...
Ամենաշատ