News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր չէ հրաժարական տալ, ասել է նրա ավագ նախարարներից մեկը՝ հերքելով ԶԼՄ-ների ենթադրությունները, թե նա կարող է անել դա, որպեսզի ընտրություններ նախաձեռնի։

«Ես չեմ կարծում, թե վարչապետը մտադիր է հրաժարական տալ։ Նա ընտրվել է ղեկավարության ընտրություններում, որոնց ես մասնակցել եմ։ Նա հաղթել է այդ ընտրություններում»,- ասել է նախարարը, տեղեկացնում է Reuters-ը։

Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը մեկ օրում՝ սեպտեմբերի 4-ին, եվրաթերահավատ վարչապետ Բորիս Ջոնսոնին երկու ծանր հարված է հասցրել. ընդունել է օրենք, որն արգելում է «կոշտ բրեքսիթը», եւ հրաժարվել  անցկացնել արտահերթ ընտրություններ Ջոնսոնին հարմար ժամանակ, տեղեկացնում է BBC-ն։ https://www.bbc.com

Օրվա ընթացքում Համայնքների պալատի մեծամասնությունը, որը բաղկացած է բոլոր ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներից եւ եվրոպամետ տրամադրված ընդդիմախոսների մեծ խմբից Ջոնսոնի սեփական՝ Պահպանողական կուսակցության ներսում, կատաղի տեմպով, բոլոր երեք ընթերցումներում մի քանի ժամում ընդունեց օրենք, որն ուղղակի վարչապետին պարտավորեցնում է հոկտեմբերին խնդրել Եվրամիությանը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու նոր հետաձգման մասին, մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը։

Այժմ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը նշանակված է հոկտեմբերի 31-ին։

Այս օրենքի օգտին երրորդ ընթերցմամբ քվեարկել է 327 պատգամավոր, դեմ՝ 299-ը։ Այնուհետեւ այն պետք է հաստատվի Լորդերի պալատում։

Այն բանից անմիջապես հետո, երբ Համայնքների պալատը քվեարկեց իր օրինագծի օգտին, Բորիս Ջոնսոնը, ինչպես եւ խոստացել էր ավելի վաղ, պաշտոնապես առաջարկեց  անմիջապես անցկացնել արտահերթ ընտրություններ։ Միեւնույն ժամանակ, վարչապետը կցանկանար ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 15-ին, ԵՄ գագաթաժողովից երկու օր առաջ, որտեղ կլուծվի «բրեքսիթի» հարցը։

«Թող երկիրը որոշի ով՝ ընդդիմության առաջնո՞րդը, թե՞ ես հոկտեմբերին Բրյուսելում կլուծի այս հարցը»,- ասել է Ջոնսոնը, որը մի քանի անգամ վերջին երեք օրում հայտարարել է, թե ինքը ոչ մի պայմանով հետաձգում չի խնդրի ԵՄ-ից։

Բայց ընդդիմությունը, որն այժմ վստահաբար վերահսկում է դրությունը, մերժել է Ջոնսոնին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ