News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկվել են Հայաստանի եւ Արցախի համագործակցության շրջանակներում կատարած աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախանշել անելիքները:

ԱՀ  նախագահի հետ հանդիպումից  հետո  այս մասին «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով՝ հանդիպմանն անդրադարձել են  նաև  մարտական  հենակետերում ինժեներական կահավորման, փորձի փոխնակման և որոշակի այլ հարցերի: Ա. Դավթյանը՝  համագործակցությունը գնահատում է դրական:

Անդրադառնալով առաջնագծի իրավիճակի  մասին՝  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է. «Իրավիճակը գնահատում եմ կայուն-հանգիստ, միևնույն ժամանակ վստահ  եմ, որ ցանկացած պահի զինված ուժերը պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ