News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պարզաբանել է, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեհաստան չի գնացել։

Սեպտեմբերի 6-ի մամուլի ասուլիսում ԱԳ նախարարն ասել է, որ հարցը երկու բաղադրիչ ունի։ Առաջինը միջոցառումների համատեքստն է։ «Ես առիթ ունեցել եմ ասելու եւ կրկնում եմ, թե ինչպես ենք մենք Հայաստանում վերաբերվում դրան, ու ինչ է նշանակում հայ ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը, քանի զոհ է մեր ժողովուրդը տվել հայրենիքի պաշտպանության համար։ Այդ վերաբերմունքն ազդել է որոշման վրա»,- ասել է նախարարը։

Հարցի երկրորդ մասը վերաբերում է հայ-լեհական հարաբերություններին։ Նախարարի խոսքով՝ դա մեզ համար կարեւոր ուղղություն է, ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ համագործակցությունը ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում։ Նախարարի խոսքով՝ վարչապետի նախատեսված այցը տեղափոխվել է ավելի ուշ ժամկետի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ