News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Այն, ինչ հրապարակվել է այսօր մամուլում, որը բոլոր կայքերը տարածել են, թե նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջոցով աշխատում են «Լուսավոր Հայաստան»-ի հետ, որ մեր միջոցով տապալեն Նիկոլ Փաշինյանին, լկտի սուտ է: Այս մասին Facebook_ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստանը» տուժել, տուժում է եւ շարունակելու է տուժել այլանդակ քարոզչության հետեւանքով: Կա սուտ, նորմալ սուտ, ապատեղկատվություն եւ լկտի սուտ: Դա լկտի սուտ է, մեզ համար անցյալի էջն ամբողջությամբ փակված էջ է: Անցյալի էջը փակած լինելով՝ չենք պատկերացնում մեզ նման տիրույթներում, ինչի մասին խոսվում է, ներկայացվում: Թող այդ մարդիկ հանգիստ նստեն իրենց տեղները եւ որեւէ կերպ չփորձեն մեզ վրա ցեխ շպրտել: Մանկապարտեզ սեփականաշնորհողները եւ նախկին ռեժիմի ներկայացուցիչները որեւէ կերպ որեւէ շանս չեն կարող ունենալ»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանը հայտարարեց, որ Հայաստանում ընտրությունների միջոցով ձեւավորվել է  լեգիտիմ խորհրադարան եւ կառավարություն. «Տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը կլինի վարչապետ մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, մինչեւ 2023 թվականը, հետեւաբար, իզուր վերեւ-ներքեւ մի թռեք, ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է եւ ընտրությունների միջոցով են ձեւավորվում իշխանությունները, ընտրությունների միջոցով է որոշվում է, թե ով է վարչապետը, ով է ում տապալում»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ