News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սեպտեմբերի 5-ին, ժամը 15:30-ին 3-րդ եւ 4-րդ մասնաշենքի կալանավորները հարվածել են դռներին, ջարդել են կերակրադռնակները, այնուհետեւ այրվող առարկաներ են նետել պատուհանից դուրս, ինչի հետեւանքով այրվել է ՔԿՀ-ի խոտածածկ տարածք, բարեբախտաբար, հրդեհը մարել են ԱԻՆ աշխատակիցները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Հիշեցնեմ, որ այս անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ նախաձեռնել է օրինագիծ, որը միտված է քրեականացնել քրեական ենթամշակույթը, ըստ այդմ՝ կալանավորները որոշել են «բունտ» անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների»»,–նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ իրավիճակը եղել է լարված, սակայն ՔԿՀ ծառայողների ջանքերով այն հանդարտվել է: «Մեզ հայտնեցին, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի սահմաններում, ՔԿՀ ծառայողներն ուժի կիրառման չեն դիմել, եւ չկան կալանավորներ, որոնք տարվել են պատժախուց: Սակայն Էրեբունու վարչական շրջանի դատարանում նախապատրաստվում են նյութեր դեպքի առիթով քրեական գործ հարուցելու համար»:

Զրույցի ընթացքում մենք նաեւ տեղեկացանք, որ իրավիճակն այս խնդրի առնչությամբ կարող է մնալ լարված, այդ իսկ պատճառով ՔԿՀ-ներում ավելի զգոն են, պատրաստ են ցանկացած նման իրավիճակում կարգավորել վիճակը»,- նշեց նա:

Տպել
Ամենաշատ