News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանական ստորջրյա աստղադիտարանը, որն օգտագործվում էր գիտական տվյալների հավաքագրման համար, անհետացել է Բալթիկ ծովի հատակից: Այս մասին ասվում է Հելմհոլցի անվան օվկիանոսային հետազոտությունների GEOMAR կենտրոնի կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կայանը տեղակայվել էր 2016թ. դեկտեմբերին Գերմանիայի ափերի մոտ նավավարության համար արգելված գոտում, արժեքը կազմում էր մոտ 300 հազար եվրո:

Անհետացումը նկատվել է օգոստոսի 21-ին, երբ ստորջրյա աստղադիտարանի հետ կապը կորել է: Սուզորդները դրա բեկորների փոխարեն տվյալների փոխանցման պատռված մալուխ են հայտնաբերել:

Ընդ որում, մասնագետները բացառել են այն վարկածը, որ հոսանքը կամ ծովային կենդանիները կարող էին քշել տանել աստղադիտարանը, քանի որ կայանի 2 բլոկները 520 եւ 220 կգ են կշռել: Ոստիկանությունը զբաղվում է դեպքի հետաքննությամբ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ