News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Աղբավայրի կից` Ներքին Չարբախի 15-րդ փողոցում սեւ կարիճներ են ապրում` վտանգելով մեր բնակիչների կյանքը: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

«Բոլորս պատկերացնում ենք սեւ կարիճի վտանգավորության աստիճանը: Պատկերացնենք, որ մեր տներում ունենանք այսպիսի մի քանի կարիճ, իսկ այս տարածքի բնակիչներից յուրաքնաչյուրի տանը առնվազն 20 այսպիսի կարիճ է ապրում: Մարդիկ ասում են, որ գիշերը հեռախոսի լույսերով կարիճների որս են սկսում, չենք էլ կարողանում բռնել:

Իհարկե, պատճառը մոտակայքում գտնվող աղբավայրն է, ուստի պարոն Փաշինյան, սպասում ենք ձեր արձագանքին, որ այս խնդրին սեղմ ժամկետով կարողանանք լուծում տալ»,-նշել է Աղեկյանը:

Տպել
Ամենաշատ