News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության իշխանությունները կստեղծեն տնտեսական միություն Եվրամիության նման առաջիկա 10-15 տարիների ընթացքում: Այդպիսի կարծիք է արտահայտել դիվանագիտության եւ ազգային անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության նախագահի օգնական Մուն Չժոն Ինը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում:

«Ազգային միավորում ստեղծելու համար շատ ժամանակ է անհրաժեշտ. Հյուսիսն, ըստ ամենայնի, զգալիորեն տարբերվում է [Հարավային Կորեայից], դեռ ավելին, իրավիճակը միանշանակ չէ [ԿԺԴՀ-ի հետ փոխհարաբերությունների առումով] Չինաստանի եւ ԱՄՆ-ի հետ: Միությունը պարզ չի լինի, եւ որպեսզի մեզ հաջողվի ստեղծել այն, անհրաժեշտ է համաձայնության գալ,-ասել է Մուն Չժոն Ինը, որը ժամանել էր «Թայխե» միջազգային ֆորումին:-Միաժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Փհենյանի դեմ միջազգային տնտեսական պատժամիջոցներին: ԿԺԴՀ-ը, ինչպես եւ Չինաստանը, ժամանակի հետ կփոխվեն եւ հնարավոր կլինի ստեղծել տնտեսական միությունը Եվրամիության պես: Դա տեղի կունենա հնարավոր է արդեն 10-15 տարի անց»:

Նախագահի խորհրդականի խոսքով՝ կորեական ազգության միավորման համար նախ պետք է ստեղծել հուսալի եւ արդյունավետ մեխանիզմ բարձր մակարդակում բանակցությունների համար, ինչպես նաեւ Փհենյանի եւ Սեուլի միջեւ միջխորհրդարանական եւ միջնախարարական փոխանակման ձեւաչափեր:

«Կա այսպես կոչված Կորեական դաշնություն ձեւավորելու մտահղացում, որում կանդամակցեն երկու կառավարական համակարգեր եւ երկու հասարակարգ՝ կապիտալիստական եւ սոցիալիստական: Պետականության այդպիսի ձեւը Սեուլը չի ցանկանում»,-ընդգծել է Մուն Չժոն Ինը:

Նա պարզաբանել է, որ Հյուսիսի հետ միավորման սկզբնական փուլում հարավկորեական իշխանությունները մտադիր են պահպանել «մեկ ազդի գոյությունը երկու պետություններում», երկու քաղաքական համակարգերը եւ երկու անկախ կառավարությունները, ինչպես նաեւ զուգահեռ զարգացնել համագործակցությունը, խթանել մարդկանց ազատ տեղաշարժը եւ ապրանքների շրջանառությունը ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ, տնտեսական ինտեգրման ճանապարհով ապահովել ԵՄ-ի օրինակով համատեղ զարգացումը, եւ այնուհետեւ աստիճանաբար «իսկապես» միավորել երկու երկրները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ