News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ սեպտեմբերի 9-ին ընդունեց Գերմանիայի նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-գերմանական քաղաքական երկխոսության դինամիկան ամրապնդելու գործում: Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առկա երկկողմ օրակարգն առավել խորացնելու եւ հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

ԱԳ նախարարն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին եւ երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին: ԱԳ նախարարը նաեւ ներկայացրեց ՀՀ-ԵՄ գործընկերության շուրջ զարգացումները՝ մասնավորապես ՀԸԳՀ-ի եւ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համատեքստում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ