News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Octopus շքեղ զբոսանավը, որը մի ժամանակ պատկանում էր Microsoft-ի համահիմնադիր, հանգուցյալ Փոլ Ալենին, հանվել է վաճառքի 325 մլն դոլարով։

Octopus-ը Ալենի երեք սուպերզբոսանավերից մեկն է։ Նրա մահվանից հետո՝ 2018-ին, նրա շատ նշանային իրեր եւ կայսրության մասեր վաճառքի հանվեցին, ներառյալ աշխարհում ամենամեծ ինքնաթիռը, որը ստեղծվել է Ալենի Stratolaunch ավիատիեզերական ընկերության կողմից։

Անցած շաբաթ այդ ցուցակը համալրեց Octopus-ը, որի գինը կազմել է 325,2 մլն դոլար։

Սա աշխարհում ամենամեծ սուպերզբոսանավերից մեկն է, որը տեղավորում է 26 հյուր եւ անձնակազմի 63 անդամ։ Չափերով համադրելի է ԱՄՆ ՌԾՈւ ականակիրների հետ։

Octopus-ն ունի ճոխության բնորոշ տարրեր, այդ թվում՝ լողավազան եւ հիդրոմերսման լոգարան, սպա-սալոն, բար եւ մարզասրահ։ Բացի այդ, զբոսանավի վրա կան հատուկ ստեղծված ձայնագրման ստուդիա եւ կինոթատրոն, ստորջրյա սրահ ապակե հատակից դիտումների համար, վերելակներ եւ բասկետբոլի դաշտ։ Կա նաեւ մեծ ավտոտնակ բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար, ներառյալ սուզանավակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ