News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թափառական կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ը կայացած կառույց է, երբեւիցե այսպիսի կառույց քաղաքապետարանը չի ունեցել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մինչ այսօր հարցերը լուծվել են կենդաիներին կրակոցով, տանջամահ անելով, շան ձագերին ջրի մեջ խեղդելով, հողով ծածկելով: Հիմա ունենք ճիշտ աշխատող ՀՈԱԿ: 1,5-2 ամսից պատրաստ է լինելու հիանալի կլինիկա, որտեղ կլինեն լավագույն պայմանները կենդանիների համար՝ ստերջացման համար, չիպավորման համար եւ այլն: Ես մեր ՀՈԱԿ-ի աշխատանքը գնահատում եմ գերազանց»,-ասաց նա:

Մինչ այդ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց էր բարձրացրել, թե ինչու է ավագանու նիստում հրավիրվել այդ ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Բեգոյանը. «Եթե ՀՈԱԿ-ների տնօրենները պետք է ներկա լինեն, բոլորին կանչեք, կամ Բեգոյանին դուրս հրավիրեք»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ երբ իրենք այցելել են այդ ՀՈԱԿ, տնօրենը ջղաձգվել է եւ շավ վատ է իրեն դրսերուել:

Արման Բեգոյանն իր հերթին նշեց, որ դա եղել է այն ժամանակ, երբ վիրահատության պահին ներխուժել են վիրահատարան:

Արման Բեգոյանի եւ Անի Խաչատրյանի միջեւ լեզվակռիվ ու գոռգոռոց սկսվեց. «Դուք ձեր մինիմալ ծրագիրը կատարել եք»,-ասաց Բեգոյանը, ինչին Անի Խաչատրյանը պատասխանեց. «Մի հատ կարգի հրավիրվեք, դուք իմ ծրագրին տեղյակ չեք: Ձեր խավարը չի լուսանալու: Դուք ով եք, որ ավագանու անդամին ամոթանք տաք»:

Տպել
Ամենաշատ