News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ընդդիմության առաջնորդի փնտրտուքը վաղաժամ է։ Այս Yerevan Today-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ 

Դիտարկմանը, որ ընդդիմությունը միավորված չէ, սակայն արդեն առաջնորդի  անուններ են նշվում, օրինակ՝ «Ադեկվատ» կուսակցության նախագահն ընդդիմության լավագույն առաջնորդ է համարել Միքայել Մինասյանին, Վիկտոր Սողոմոնյանն ասել է. «Նախ և առաջ շնորհավորում եմ «Ադեկվատներին» ՝ կուսակցության հիմնադրման կապակցությամբ։ Նախագահ Քոչարյանը վերջին հարցազրույցում բավականին, առարկայական իր տեսլականը ներկայացրեց առ այն որ ընդդիմությունը , գուցե միանգամից չմիավորվի բայց լինելու են ձգողականության, կենտրոններ որոնք ամեն մեկը իր հերթին իր աշխատանքն է կատարելու , թույլ չտալու համար, որ իշխանությունը պետության նավը կործանի։ Այնպես որ, շնորհավորում եմ նոր քաղաքական միավորին և բարի երթ մաղթում։

Ինչ վերաբերում է ընդդիմության առաջնորդի փնտրտուքին, պետք է ասեմ, որ դա վաղաժամ է, եթե չասեմ՝ չափազանց վաղաժամ։ Մենք ունենք ընդդիմադիր կենտրոններ և շարունակում ենք ընդդիմադիր կենտրոնների ձևավորման ականատեսը լինել, և մենք առայժմ չունենք միավորումներ, չունենք լիդերների վերաբերյալ միասնական կարծիքներ։ Այսինքն՝ այդ կենտրոններից յուրաքանչյուրն իր լիդերին է տեսնում, կամ, ասենք, երկու երեք կենտրոն միասնական իրենց լիդերին են տեսնում ընդհանրապես ընդդիմության առաջնորդ։ Այնպես որ, կարծում եմ խոսակցությունները չափազանց վաղաժամ են։  Պետք է աշխատել և պետք է կատարել այն ֆունկցիան, որի մասին քիչ առաջ ասացի՝ ամեն ինչ անել որ ապաշնորհ և բավականին պրիմիտիվ մոտիվացիաներ ունեցող իշխանությունը մեր պետականության նավն այս կարճ ժամանակահատվածում չտապալի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ