News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 18
USD
481.49
EUR
550.01
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ՝ 51-ամյա Խաչատուր Դավթյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 6-ին Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են՝ ЗИЛ-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 35-ամյա Ռաֆիկ Ա.-ն, Opel մակնիշի 35 RՍ 226 համարանիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Սեւակ Վ.-ն, իսկ Opel մակնիշի 36 AՏ 469 համարանիշի ավտոմեքենան վարել էր Խ. Դավթյանը։

Վթարի հետեւանքով Ռաֆիկ Ա.-ը, ուղեւոր՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 32-ամյա Աղաբեկ Ա.-ն, Խաչատուր Դավթյանը, ուղեւորուհի՝ Արագած գյուղի բնակիչ, 47-ամյա Սուսաննա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝  ЗИЛ-ի վարորդ Ռաֆիկ Ա.-ն աշխատում է ոստիկանության Արմավիրի բաժանմունքում՝ որպես համայնքային ոստիկանության տեսուչ, կոչումով ավագ լեյտենանտ է, իսկ վիրավոր ԱԱղաբեկ Ա.-ն՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ դասակի ավագ ոստիկան, կոչումով ոստիկանության ենթասպա է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:25-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում ЗИЛ մակնիշի 20 OL 926 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել Opel Zafira մակնիշի 36 AՏ 469 համարանիշի ավտոմեքենային, այն վերածել մետաղե ջարդոնի, ապա առաջ էր ընթացել, բախվել մեկ այլ Opel մակնիշի 35 RC 226 համարանիշի ավտոմեքենայի եւ առաջ ընթանալով՝ դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 20 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անցած շաբաթ պարեկները Երեւանում 1270 խախտում են հայտնաբերել. 129 վարորդ եղել է ոչ սթափ
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են...
Ճանապարհային ոստիկաններն ու Իջևանի բաժնի ծառայողները գողացված համարանիշ են հայտնաբերել
Իջևանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ...
Երիտասարդները որոնվում են հարուցված քրեական գործի շրջանակներում
Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնական կամ մոտակա բաժին...
Տանտիրուհին վերադարձել էր և տեսել, որ հեռուստացույցն ու կենցաղային իրերը չկան. գողությունը բացահայտվեց ժամերի ընթացքում
Գյումրի քաղաքի Նորավան թաղամասի մի տնից գողություն էր կատարվել...
Իր տան պատշգամբ մտած երիտասարդի վրա կրակած տղամարդուն դատարանն ազատ արձակելու որոշում կայացրեց
Գոռ Երեմյանը նկատելուց հետո ցատկել է պատշգամբից ու դիմել է փախուստի…
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3898 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ...
Ամենաշատ