News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի եւ ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել համաժողով, որի ընթացքում ելույթով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌՍՄԽ-ի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ, գնդապետ Դիրք Շվեդեն, խորհրդի գլխավոր քարտուղար Մոմբի Կոյտան։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է 29 երկրի պատվիրակությունների անդամներին եւ կարեւորել ՌՍՄԽ գործունեությունը, որը տարբեր երկրների զինծառայողներին մեկտեղում է սպորտային մեկ հարթակում։ Ըստ Դավիթ Տոնոյանի՝ այս ընթացքում հայ մարզիկները ոչ միայն հաղթանակներ են արձանագրել կազմակերպության առաջնություններում, այլեւ բարեկամացել շատ երկրների մասնակիցների հետ։

ՌՍՄԽ Եվրոպական ֆեդերացիայի նախագահը պարգեւատրել է ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բաժնի պետ, գնդապետ Արամ Գրիգորյանին, Արման Դավթյանին եւ մի շարք զինծառայողների։ Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը պարգեւատրել է ՌՍՄԽ-ի ղեկավար կազմին։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն կազմակերպության մարտահրավերները եւ հեռանկարները։ Կհստակեցվեն խորհրդի օրակարգի, կառավարման եւ ռազմավարության վերաբերյալ տարբեր հարցեր, ինչպես նաեւ Չինաստանի Ուհանի մարզում հոկտեմբերի 18-27-ը կայանալիք  մրցաշարի կազմակերպչական խնդիրներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ