News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը իրավապահ մարմինների հետ համատեղ պայմանագրային ծառայության զինծառայողի մահվան փաստով  ստուգում է անցկացնում։

ՀՌՕ մամուլի ծառայությունը, զեկույցի համաձայն, հայտնում է, որ զինծառայողը գտնվելով իր բնակության վայրում՝ բնակարանում, վատ է զգացել եւ խնդրել է շտապօգնություն կանչել։ Տեղ հասած բժիշկները գրանցել են նրա մահը, վերակենդանացման գործողություններն արդյունք չեն տվել։ Բռնության ոչ մի հետք չի հայտնաբերվել։ Մահվան պատճառները ճշտվում են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մահացել է 102-րդ ռուսական բազայի 23-ամյա սերժանտ Ալեքսանդր Բաբուշկինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ