News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ ինձ համար անընդունելի է այն փաստը, որ ՀՀ նախկին նախագահը, անկախ իր անձից, գտնվում է նախնական կալանքի տակ՝ բազմաթիվ պատճառներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Այսօր ընդհանուր իրավասության դատարանը քննության է առնում ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հարցը։

Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ ինձ համար անընդունելի է այն փաստը, որ ՀՀ նախկին նախագահը, անկախ իր անձից, գտնվում է նախնական կալանքի տակ՝ բազմաթիվ պատճառներով։

Սակայն ինձ, որպես իրավաբանի, որը ներգրավված է ակտիվ քաղաքական գործընթացների մեջ, առավել կարեւոր է հարցի ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթությունը, քանզի Հայաստանի հանրապետությունը իրավական պետություն է եւ բոլոր գործընթացները պետք է հիմնված լինեն իրավունքի գերակայության եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության վրա։

ՀՀ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածն այն մասով, որ այն չի սահմանում ՀՀ Սահմանադրությամբ անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը մերժող հանգամանքները։

Սա նշանակում է, որ օրենքով չկարգավորված լինելու պարագայում քրեական հետապնդման մարմինները, ինչպես նաեւ դատարանը, պարտավոր էին քննության առնել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցը առնվազն խափանման միջոց ընտրելիս, իսկ առհասարակ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս։

Շատ չծանրաբեռնելով միտքս ցանկանում եմ հայտնել, որ թե՜ քաղաքական, եւ թե՛ իրավական հարթությունում ընդհանուր իրավասության դատարանը այսօր պետք է վերացնի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը՝ տալով հնարավորություն ՀՀ Սահմանադրության նորմը կիրառելու համար։

Ցանկանում եմ նաեւ նշել, որ հենց այս նույն որոշումը ապագայում հիմք է հանդիսանալու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը արգելելու համար եւ բացառելու է նրա նկատմամբ ազատության սահմանափակման հետ կապված ցանկացած իրավական գործընթաց»,–նշել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ