News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Այս տարի վստահաբար նախատեսված 330 կմ-ից ավելի շատ ճանապարհներ կհիմնանորոգվեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման են ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս պահին աշխատանքներն ընթանում են 307 կմ ճանապարհների հիմնանորոգման վրա, եւս 70 կմ-ը ավարտված են: Դրանից զատ ունենք աշխատանքներ Երեւան քաղաքում, որոնց մասին չենք խոսել: Աշխատանքներ, որոնք կատարվում են նաեւ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»,-ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Այս տարվա ծրագիրն արդեն իսկ գերակատարելու ենք, եւ արդեն 2020 թվականից որոշ ծրագրեր տեղափոխել են 2019 թվականի ծրագրի մեջ: Մինչեւ 2023 թվականի մեր պլանն այն է, որ լինելու է նվազագույն 2500 կմ միջպետական եւ հանրապետական ճանապարհ, որտեղ կատարվելու են հիմնանորոգման, վերանորոգման եւ միջին նորոգման աշխատանքներ: Դա չի ներառում «Հուսիս-հարավ» ճանապարհահատվածը: Այս տարի ռեկորդային թիվ ենք ունենալու ճանապարհաշինության ոլորտում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ սա նշանակում է, որ հաջորդ տարվա համար պետք է նախատեսվի մոտ 500 կմ ճանապարհի հիմնանորոգում: «Սա բարձրաձայնում ենք, որ շատ մեր հայրենակիցներ, որոնք Ռուսաստանում, Ղազախստանում, այլ երկրներում այդ գործերով են զբաղվում, շփումների ընթացքում տեսել ենք, որ նորագույն տեխնոլոգիաների են տիրապետում, հետեւաբար, պետք է երաշխավորենք, որ մրցույթներում հաղթեն միայն այնպիսի ընկերություններ, որոնք տեխնիկապես ի վիճակի են աշխատանքը կատարել ժամանակին ու որակով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեպտեմբերի 20-ից փոխվում է Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքների երթեւեկության կարգը
Ամենօրյա մերձքաղաքային էլեկտրագնացքները կաշխատեն հետեւյալ կարգով...
Մեծ Պարնիի եւ Ծաղկաբերի բնակիչները շուտով կերթեւեկեն բարեկարգ ճանապարհով
Ճանապարհի վերականգնման աշխատանքների պատվիրատուի՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները…
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու
Սպասվող անհարմարությունները պայմանավորված են Վերին Լարսի անցակետի տեղեկատվական համակարգերում կատարվող աշխատանքներով...
Մենք ճանապարհի ցուցանակները տեղադրում ենք, մարդիկ տանում ձյուն են մաքրում կամ որպես թոնրի կափարիչ օգտագործում. Պապիկյան
Մենք ոնց էլ լինի, չենք կորի, դա տուրիստների համար է...
Մ6-ի՝ Ալավերդի քաղաքով անցնող հատվածում կատարվում են ճանապարհի սպասարկման աշխատանքներ
Միաժամանակ կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն, գրեյդերով և տեխնիկական այլ միջոցներով կատարում է ճանապարհի պրոֆիլավորում…
Նախատեսվում է ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ստեղծում
Հանրապետության 7443 կմ ճանապարհների վրա կատարվել են ճանապարհային պատվածքի երթեւեկելի մասի հարթության գործակցի եւ երթեւեկության ինտենսիվության չափումներ...
Ֆոտոռեպորտաժներ