News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Եթե օրենքի բացը հանգեցնում է իրավունքի խախտման, ուրեմն այն իրավունքի բաց է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդեւանյանը։

«Մայիսի 29-ին Ռոբերտ Քոչարյանը դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան։ Դիմումի հիմքերից մեկով արձանագրվել էր այն, որ 35-րդ եւ 135-րդ հոդվածը գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձի նկատմամաբ չեն նախատեսում այն անհրաժեշտ ընթացակարգերը, կառուցակարգերը, երաշխիքները, որ քրեական հետապնդումը լինի իրավաչափ։ Հաշվի առեք մեկ հանգամանք, որ ի վերջո անձնական ազատության սահմանափակումը ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածի ուժով ոչ միայն նախատեսում է հիմքերը, որոնք պետք է լինեն, որ կալանավորումը կիրառվի, այլ նաեւ սահմանադիրը նախատեսել է օրենքով սահմանված կարգի շրջանակներում այդ հիմքերի իրացումը»,–նշեց նա։

Սահմանադրագետը հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս կարելի է որոշել գործառութային անձեռնմխելիության շրջանակում է գործե՞լ անձը, թե՞ ոչ. «Կարծես թե ակնհայտ էր այն հարցադրումը, որը մենք բարձրացնում էինք ՍԴ–ի առջեւ։ Այդ ակնհայտություն արձանագրվել էր նոյեմբերի 15-ի՝ Վճռաբեկ դատարանի որոշման հատուկ կարծիքով Սերժիկ Ավետիսյանի կողմից, որ ի վերջո գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձը չունի որեւէ իրավական կանխատեսելիություն իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման նկատմամբ, չունի որեւէ արդար դատաքննության երաշխիք այդ մասով եւ թեեւ օժտված լինելով հատուկ պաշտպանությամբ, պետք է նկատել, որ այդպիսի հատուկ պաշտպանությամբ օժտված չեն շատ պաշտոնատար անձինք, հենց նույն ՍԴ–ն արձանագրել է, որ խոսքը պաշտոնաթող նախագահի, պատգամավորի, դատավորի եւ ՄԻՊ–ի մասին է, այս պարագայում ՍԴ–ն 35-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելով այնքանով, որ որեւէ երաշխիք նման կարգավիճակով անձանց համար նախատեսված չէ, հակասող է դիտարկել 27-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետին, որը անձի չկալանավորվելու իրավունքն է։ Ինչպե՞ս կարելի է որոշել գործառութային անձեռնմխելիության շրջանակում է գործել անձը, թե ոչ, որը պարզ հարցադրում չէ, քանի որ օրենսդիրը չի նախատեսել այդ մեխանիզմները»։

Նրա խոսքով՝ ՍԴ–ն իր որոշմամբ արձանագրեց, որ ինքը այդ հարցին լուծում չի տվել, հետեւաբար օրենսդիրը պետք է ստանձներ այդ պարտավորությունը. «ՍԴ–ն իր որոշման մեջ վերլուծելով, որ Սահմանադրության մեջ որեւէ երաշխիք չի նախատեսել, նշում է, որ պետք է քրեական դատավարության ընդհանուր կարգով իրականացվի։ Բայց մեկ հանգամանք հաշվի չի առնվում, որ ՍԴ–ի որոշման մեջ նշվում է, որ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող սահմանադրական դրույթների առանձնահատկությունները օրենսգրքում կենսագործված չեն՝ հանգեցնելով տարբեր դատարանների կողմից տարբեր մեկնաբանությունների»։

Արամ Վարդեւանյանը շեշտեց ՝ եթե օրենքի բացը հանգեցնում է իրավունքի խախտման, ուրեմն իրավունքի բաց է, ինչը տվյալ դեպքում է. «Որեւէ իրավական երաշխիք գործառութային անձեռնմխելիության օժտված անձի համար պաշտպանելու նման գործողություններից սկսած մեղադրանք առաջադրելու փուլից առկա չէ, առկա չէ մեխանիզմը, թե ինչպես է որոշվում կարգավիճակից բխող է, թե ոչ»։

Նա նաեւ հավելեց՝ ՍԴ–ն սեպտեմբերի 4-ի որոշմամբ արձանագրեց, որ դատարանների տարաբնույթ մեկնաբանությունները չեն հաղթահարել օրենսդրական բացը. «Եթե դատախազության ներկայացուցիչները պնդեն, որ որոշակի մեխանիզմով փորձել են հաղթահարել այդ հարցը, արդյոք դատախազության ներկայացուցիչները կարող էին տեղյակ լինել, որ Սահմանադրությամբ նշվում է, որ կարգավիճակից բխող գործողությունների համար քրեական հետապնցման ենթակա չէ, որ դա վերաբերում է եւ կարգավիճակին եւ գործունեությանը, կարծես թե հնարավոր չէր դա կանխատեսել, քանի որ ՍԴ–ն դա սեպտեմբերի 4-ին արձանագրեց, նաեւ արձանագրեց, որ դատարանների տարաբնույթ մեկնաբանությունները չեն հաղթահարել օրենսդրական բացը։ Սամանադրական դատարանը մեկ այլ որոշման (1453) մեջ հղում է տվել Վճռաբեկ դատարանի որոշմանը, որով նախատեսվել է, որ անձի ազատությունը սահմանափակելիս, կալանք կիրառելիս դատարանի պարտականությունն է նայել արդյոք 35-րդ հոդվածով հանգամանքները բացառված են, թե ոչ, իսկ այս պարագայում ինչպես կարող է դատարանը դա անել, եթե 35-րդ հոդվածում առկա է հակասահմանադրական օրենսդրական բաց»։

Արամ Վարդեւանյանը նշում է՝ գործառութային անձեռնմխելիության առնչությամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու շրջանակներում իրավասու մարմինը պետք է կրի նաեւ մեղադրանքի իրավաչափությունը հիմնավորելու հավելյալ պարտավորություն, որը այս ընթացքում չի կրել մեղադրող կողմը, որովհետեւ չի էլ ունեցել. «Մինչդեռ դրա օրենսդրական չամրագրվածությունը ազդում է ներազդում է գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց, ներառյալ պաշտոնաթող նախագահի անձնական ազատության եւ արդար դատաքննության իրավունքի վրա»։

Նա հիշեցրեց նաեւ՝ ՍԴ–ն իր որոշման մեջ հղում է կատարում ՄԻԵԴ նախադեպին՝ կալանավորման իրավաչության վերաբերյալ, որտեղ ՄԻԵԴ–ը արձանագրել է, որ եթե օրենքի որակը բավարար չէ, կալանովորյմը իրավունքը խախտում է։

«Այս օրենսդրական բացերի պարագայում առկա է կալանք, որն ենթադրում է սահմանադրության խախտում։ Ի շահ իրավունքի գերակայության՝ վերացրեք Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»,–եզրափակեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման անօրինականության մասին հայտարարություններն անգրագետ են. Լարիսա Ալավերդյան
Եթե հետեւենք նրանց դատողությունների տրամաբանությանը, ապա կարելի է եզրակացություն կատարել բուն նոր իշխանության անօրինականության մասին…
Դատարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից ոստիկանության բաժին տարված քաղաքացիներն ազատ են արձակվել
Քաղաքացիներն ազատության մեջ են…
Համոզված եմ, որ տասնօրյա ժամկետում կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում. Լեւոն Քոչարյան
Երեկ փաստացի երկրորդ սերիան եղավ այդ ամեն ինչի…
Ոչ փախչելու եմ, ոչ խանգարելու եմ գործի քննությանը. Ռոբերտ Քոչարյան
Գոնե մեկ փաստարկ քննությունից թաքնվելու կամ մեկ փաստարկ գործին խոչընդոտելու վերաբերյալ չի բերվել...
Վարչապետն ու ԱԺ նախագահը բացահայտ ճնշում են գործադրել դատարանի վրա. Ալումյան
Սրանից ավելի բացահայտ եւ ուժեղ ճնշում հնարավոր չի մտածել, եթե չենք խոսում ֆիզիկական ճնշման մասին...
Քոչարյանին գրավի դիմաց ազատելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին
Փաստաբաններն ավելի վաղ միջնորդել էին անազատության հետ չկապված խափանման միջոց ընտրելու մասին...
Ֆոտոռեպորտաժներ