News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ողբերգական ու դժբախտ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 15:25-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղի «ՄԱՊ» գործարանին պատկանող խաղողի մթերման կետում դի կա:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաեւ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 15:00-ի սահմաններում Այգեվան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի 8-րդ հասցեում գտնվող «Հոկտեմբերյանի գինու գործարան» ՓԲԸ-ի չգործող խաղողի մթերման կետի տարածքում Բամբակաշատ գյուղի բնակիչ, 53-ամյա Արտակ Սարգսյանը իրեն ամրացված «ՄԱՊ» ՓԲԸ-ին պատկանող «ԼԱԶ 699-Ռ» մակնիշի չգործող ավտոբուսի անվադողերը հանելու ժամանակ ավտոբուսի հետնամասը սահել է քարերի վրայից եւ ընկել Ա. Սարգսյանի վրա, ինչի հետեւանքով Ա. Սարգսյանը գլխի շրջանում ստացված վնասվածքներից տեղում մահացել է:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այդ թվում՝ դատաբժշկական: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «ՄԱՊ» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ