News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ծեծի հատկանիշներով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։ Մանթաշյանի խոսքով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից դուրս գալու ժամանակ իրեն է մոտեցել քաղաքացի եւ ասել, որ հեռացնի իր ֆեյսբուքյան վերջին գրառումը, Մանթաշյանը չի հեռացրել եւ սկսվել է քաշքշուկ.

«Ես հաճախ եմ ունենում ստատուսներ, այդպես էլ չհասկացա ու առաջարկեցի, որ ինձ ճանապարհ տա, որովհետեւ ինչ-որ մեկը չի կարող իմ խոսքի ու անձնական տիրույթին միջամտել ու ասել, թե ես ինչ ջնջեմ, ինչ գրեմ, այնուհետեւ հայհոյանքներ հնչեցրեց, փորձեցի հրել, եղավ հրմշտոց եւ ոստիկանները բերել են բաժին։ Ստատուսս գեներալ Գագիկ Մելքոնյանին էր վերաբերում։ Գրել էի, որ ԱԱԾ-ն նյութեր ունի ու պետք է Գագիկ Մելքոնյանի հարստությունն ուսումնասիրի, որովհետեւ փաստացի վարչապետի ամբողջ օրվա գոrգոռոցը, որը վերաբերում է բանակի թալանին, կարծում եմ` Գագիկ Մելքոնյանին ունեցվածքում կարող են գտնել»։

Մանթաշյանի փաստաբանն ասաց, որ ստեղծված իրավիճակը ծիծաղելի է, քանի որ սկզբում մեղադրանք է առաջադրվել վիճաբանության հատկանիշներով, բայց քանի որ դա իրավախախտում չի համարվում, մեղադրանքը փոխվել է ծեծի հատկանիշով.

«Ես ասացի, որ վիճաբանությունը որեւէ իրավախախտում չէ, մեղադրանքն արագ փոփոխվեց ծեծի, կասկած կա, որ Նարեկ Մանթաշյանը ծեծի է ենթարկել ստատուսը չջնջելու համար»։

Փաստաբանը հայտնեց, որ տեղեկություն ունեն, որ այդ քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց։ Նա նշեց, որ Նարեկ Մանթաշյանի 8-րդ գործն է սա, եւ վստահեցրեց, որ այս գործն էլ հեռանկար չի ունենալու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ