News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 02
USD
488.58
EUR
573.93
RUB
6.32
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում 83 տարեկանում մահացել է սցենարիստ Մարդիկ Մարտինը: Նա հայտնի է ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ բազմամյա համագործակցությամբ, հաղորդում է Buro 24/7-ը:

Մարտինը գրել է նրա՝ «Ո՞վ է թակում դուռս», «Չար փողոցները», «Նյու Յորք, Նյու Յորք», «Վերջին վալսը» եւ «Կատաղած ցուլ» կինոնկարների սցենարները: Սցենարիստի վերջին խոշոր աշխատանքն էր 2014 թվականին թողարկված Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը:

«Թվիթերում» Մարդիկ Մարտինի մահվան մասին հայտնել է Սցենարիստների գիլդիայի բաժանմունքներից մեկի նախկին ղեկավար Հովարդ Ռոդմանը:

Մարդիկ Մարտինը ծնվել է 1936 թվականին հայերի ընտանիքում Իրանում, որտեղ նրա ծնունդով Վանից ծնողները տեղափոխվել էին Հայոց ցեղասպանությունից փրկվելու նպատակով։ Սակայն Մարդիկը մեծացել է Իրաքում։

Դեռեւս մանուկ հասակում Մարդիկ Մարտինը սիրել է կինոն, հաճախ ընկերների հետ հաճախել է բացօթյա կինոթատրոն։ Կինոն դարձել է Մարդիկի երազանքը, իսկ դրա իրականացմանն ուղղված առաջին քայլը առաքիչի պաշտոնն էր Metro-Goldwyn-Mayer ստուդիայի Բաղդադի մատակարարման բաժնում։ Երիտասարդության տարիներին Մարտինը մեկնել է ԱՄՆ։ Նյու Յորքում ընդունվելով բիզնես դպրոց՝ նա սկսել է ուսումնասիրել բանկային գործը։ Զուգահեռաբար Մարդիկն աշխատել է որպես բարմեն տեղի ռեստորաններից մեկում։ Մի օր նրա ընկերներից մեկը պատմել է, որ Նյու Յորքի համալսարանում հայտարարվել է ընդունելության մրցույթ կինոյի եւ գովազդի ֆակուլտետում։ Այդ հնարավորությունը նա չէր կարող բաց թողնել։

Մարդիկ Մարտինը որոշեց հեռանալ, փայլուն արդյունք ցուցաբերեց մրցույթի ժամանակ եւ ընդունվեց երկրի առաջատար համալսարաններից մեկը։ Սցենարիստի դասընթացն ընտրած Մարդիկի դասախոսն էր Հայկ Մանուկյանը։ Հենց Նյու Յորքի համալսարանում էր Մարդիկ Մարտինն ընկերացել Մարտին Սկորսեզեի հետ։

Սցենարիստ Մարդիկ Մարտինի եւ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի համագործակցությունը սկսվել էր «Խնդիրը միայն դու չես, Մյուրեյ» (1964) կարճամետրաժ ֆիլմից։ Այնուհետեւ ընկերներին համաշխարհային ճանաչում պարգեւած ֆիլմն էր։ 1973 թվականին լույս էր տեսել «Չար փողոցները» դրաման, որի սցենարը Սկորսեզեն եւ Մարդիկը միասին էին գրել։ Գլխավոր դերերում էին Ռոբերտ դե Նիրոն եւ Հարվի Քեյթելը։ 1974 թվականին Մարդիկ Մարտինն ու Սկորսեզեն սկսել էին աշխատել «Իտալաամերիկացիները» ֆիլմի շուրջ։ 1977-ի «Նյու Յորք, Նյու Յորք» լիրիկական դրաման, որում նկարահանվել են Ռոբերտ դե Նիրոն եւ Լայզա Մինելին, դարձել էր նրանց ամենանշանակալի աշխատանքներից մեկը։

1980 թվականին մեծ էկրաններին ներկայացվել էր Մարտին Սկորսեզեի «Կատաղած ցուլ» սպորտային դրաման։ Կինոնկարն ավարտվում է Մարդիկի եւ Սկորսեզեի ուսուցիչ Մանուկյանին նվիրված տիտրերով։ «Կատաղած ցուլ»-ի գաղափարը երկու ընկերներին առաջարկել էր դե Նիրոն, որն ուներ 1950-ականներին հայտնի բռնցքամարտիկ Ջեյք Լամոտայի ինքնակենսագրությունը։

Մարդիկ Մարտինի անունը ներառվել է «երբեւէ ստեղծագործած 101 մեծագույն սցենարիստների» ցանկում, որը կազմվել է ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է PepsiCo-ի նախկին ղեկավար Դոնալդ Քենդալը
Ձեռնարկատերը մահացել շաբաթ բնական մահով իր տանը․․․
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նոր նախաձեռնությունը. Բարեգործություն հանուն ապագայի
Անցնելով ստեղծագործական ճանապարհ՝ Սերգեյ Սմբատյանը այսօր արդեն զբաղվում է բարեգործությամբ և այս իր գործունեությունը ուղղված է Հայաստանի պատանիների կրթությանը...
Մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը
Մահացել է ՀՀ նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը...
Մահացել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը
Ռուբեն Սաքապետոյանը սիրված դասախոս էր, հավատարիմ ընկեր, ազնիվ ու ճշտախոս մտավորական, հրաշալի հայր, լավ մարդ…
Վախճանվել է իրանահայ վաստակավոր ուսուցիչ եւ գրող Աստղիկ Բաբայանը
Ա. Բաբայանը դեռ պատանի հասակից սկսել է գրել, որոնցից մի փունջը հրատարակվել է Բեյրութի «Նաւասարդ» գրական ամսագրում…
86 տարեկանում մահացել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Ասյա Դադայանը
Հեղինակ է 30 գիտական հոդվածների…