News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 24-ից մեկնարկող  ռազմավարական զորավարժությունների նախապատրաստական միջոցառումների շրջանակում այսօր ՊՆ վարչական համալիրում անցկացվել է  աշխատանքային խորհրդակցություն:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին պետական տարբեր գերատեսչությունների եւ ուժային կառուցների ներկայացուցիչներ, մարզպետներն  ու Երեւանի քաղաքապետը:

Խորհրդակցության ընքացքում քննարկվել են ռազմավարական զորավարժության շրջանակում պետական կառույցների համատեղ գործողությունների ներդաշնակմանը վերաբերող հարցերը, հանգամանալից ներկայացվել է զորավարժության ծրագիրը, դրա առանձնահատկություններն ու նպատակները:

Խորհրդակցության ավարտին ԶՈՒ ԳՇ պետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել