News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ իշխանական պատգամավորներն անընդհատ բարձրաձայնել են, որ հնարավոր չէ շրջանցել երկրում ստեղծված էսկալացիոն իրավիճակը եւ պետք է քայլեր ձեռնարկել այն մեղմելու համար։

Պատգամավորներին նախապես զգուշացվել է, որ լրագրողների հետ շփվելիս հանկարծ «լյապեր» չտան եւ հնարավոր բոլոր տարբերակներով շրջանցեն քաղաքական «ծանր» հարցերը՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, Քոչարյանի գործ եւ այլն։

Նախօրոք բաժանվել են այն հարցերը, որոնք պետք է տրվեն կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ եւ ողջ քառօրյայի ընթացքում, անգամ հայտարարությունների տեքստերի ընդհանուր ուրվագծերն են ուղարկվել գործադիրի աշխատակազմից, որպեսզի իշխանական «գծից» դուրս ոչ մի կիքս չգնա։

Տեղեկություններ կան, որ Փաշինյանը մտավախություն ունի, որ Էդգար Առաքելյանի նման հնարավոր է նոր անակնկալներ լինեն, եւ փորձում է օգտագործել բոլոր տարբերակները՝ իր թիմում «կառուցողական միջավայր» ստեղծելու համար։

Սակայն բոլոր պատգամավորները չէ, որ կարողանում են խուսափել այդ «լյապերից»: Մասնավորաբար, այդպիսի մի հարցազրույց նախօրեին տվել էր Հովիկ Աղազարյանը՝ դատավորների հետ կապված, ինչը, մեր աղբյուրների պնդմամբ, լուրջ քննարկման պատճառ է դարձել խմբակցությունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել
«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, թե պետական որ կառույցն ինչպես է օգտագործում խմելու քաղցրահամ...
«Փաստ». Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից
Իսկ բերման ենթարկելու պատճառն ինքնաբուխ խաղաղ հավաքին մասնակցելն էր...
«Ժողովուրդ». Վահագն Խաչատուրյանը կորել է
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ նախագահի պաշտոնական կայքն ուսումնասիրելիս պարզեց, որ նրա գործունեության...
«Փաստ». «Կարևորագույն նպատակներից մեկը Փաշինյանին հնարավորինս անցնցում եղանակով իշխանությունից հեռացնելն է»
Երկրորդ՝ քանի որ գտնվում ենք անվտանգային սպառնալիքների հորձանուտում, իսկ մեր աչքի առաջ Արցախում...
«Ժողովուրդ». ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականները քննարկելու են իրենց առաջիկա անելիքները, քանի որ...
«Հրապարակ». Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ
Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը, ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը հոկտեմբերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ