News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Թեհրանն անհիմն է համարում Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակումներին իր ներգրավվածության մասին ԱՄՆ-ի հայտարարություններն ու հերքում այդ մեղադրանքները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանը հստակ հայտարարել է, որ սատարում է Եմենի ժողովրդի դիմակայությունը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի դեմ, սակայն Թեհրանի հասցեին ուղղված այդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ԱՄՆ-ի կողմից փորձ՝ առավելագույն ճնշում գործադրելու մեր երկրի վրա: Այդ կապակցությամբ մենք հերքում ենք այդ մեղադրանքները»,- ասել է Մուսավին:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին մեղադրել է Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ դերակատարում ունենալու համար: Նրա խոսքով՝ չկան ապացույցներ, որ հարձակումներն իրականացվել են Եմենից:  

Շաբաթ լույս գիշերը երկրի արեւելքում Saudi Aramco ձեռնարկությունների վրա հարձակում էր կատարվել տասը անօդաչու թռչող սարքերի միջոցով: Պատասխանատվությունը ստանձնել էր Եմենի «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժումը: Մասնավորապես, հարձակման էր ենթարկվել աշխարհում նավթամշակման խոշորագույն համալիրներից մեկը Աբկայկ քաղաքի մերձակայքում, որտեղ բնակվում են բազմաթիվ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ նավթամշակման գործարանը Հուրայս շրջանում, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքը: Հարձակումներից հետո ուժգին հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել էին, որ կրակը տեղայնացվել է:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել