News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 16-ին, ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային ասպարեզում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձեռքբերումներին, ինչպես նաև Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի միջև համագործակցությանը:

Արման Թաթոյանը մասնավորապես տեղեկացրել է, որ միջազգային համապատասխան կառույցներում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը ճանաչվել է առաջատար, և միջազգային կառույցների աջակցությամբ այն ներդրվում է մի շարք երկրներում:

Նախագահ Սարգսյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերն ու ակտիվ գործունեությունը՝ մարդու իրավունքներին վերաբերող բոլոր ուղղություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ