News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 27
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ «հավանաբար, Փհենյան մեկնելու համար ամենահարմար ժամանակը չէ», սակայն չի բացառել նման հնարավորությունն ապագայում, հայտնում է AFP-ը։

«Ես չեմ կարծում, թե մենք դրան պատրաստ ենք»,- լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու համար Փհենյան մեկնելու մասին հարցին։ Նրա խոսքերով, «հարաբերությունները շատ լավ են», սակայն այցի համար ժամանակը հարմար չէ։ «Ես կանեմ դա երբեւէ ապագայում,- ասել է նա՝ հավելելով․ «Եւ կախված նրանից, թե ինչ տեղի կունենա, ես վստահ եմ, որ նրան նույնպես դուր կգա Միացյալ Նահանգներ այցելությունը»։

Կիմ Չեն Ընը օգոստոսին գրած նամակում Թրամփին հրավիրել էր Փհենյան։ Այս մասին հայտնել էր հարավկորեական JoongAng Ilbo թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել