News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 24
USD
485.32
EUR
565.06
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները կարծում է, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումները կատարվել են Իրանի հարավ-արեւմուտքից, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին։

Երեք պաշտոնյաներ անհայտ մնալու պայմանով հայտարարել են, որ հարձակումներին մասնակցել են ինչպես թեւավոր հրթիռներ, այնպես էլ անօդաչուներ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք կապված են ավելի բարձր աստիճանի բարդության հետ, քան նախապես ենթադրվում էր։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ կարծես թե գրոհների հետեւում Իրանն է կանգնած, սակայն Վաշինգտոնն այդ մասին կոնկրետ ապացույցներ չէր ներկայացրել։

Իրանը հերքում է իր առնչությունը գրոհներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել