News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

«Թեեւ Ձեր դիվանագիտական առաքելությունն այստեղ ավարտվում է, վստահ եմ՝ Հայաստանից կվերադառնաք մեր երկրների համագործակցությամբ բավարարված: Ցավում եմ, որ անձամբ պատիվ չեմ ունեցել աշխատելու Ձեզ հետ, բայց տեղեկացված եմ Հայաստան-Իրան ակտիվ գործակցության մասին, ինչի համար ուրախ եւ շնորհակալ եմ: Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական գործընկերությունը եւ պատրաստ ենք բոլոր մակարդակներում շարունակելու համագործակցությունը»,- այս մասին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նշել է, որ նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ համագործակցության հուշագիր է պատրաստվում, որի նախնական տարբերակն արդեն շրջանառվում է: Նախարարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հուշագիրն ավարտուն տեսքի կբերվի եւ կդառնա համագործակցության լավագույն հիմնասյունը:

«Շատ ուրեխ եմ հանդիպել մի տիկնոջ, ով իր վրա պատասխանատվություն է վերցրել՝ ստանձնելու այս չափազանց կարեւոր առաքելությունը՝ աշխատելու հասարակության ամենախոցելի խավերի հետ: Իրանի Իսլամական Հանրապետության Սոցիալական հարցերի նախարարությունն աշխատում է 82 մլն քաղաքացիների հետ: Կարող եք պատկերացնել՝ ինչ ահռելի ծավալի աշխատանքի մասին է խոսքը: Մենք նաեւ շատ ծրագրեր ունենք՝ ուղղված զբաղվածության խթանմանը: Համոզված եմ, որ մեր երկու երկրներին գործընկեր կառույցները շատ բան կունենան քննարկելու եւ փորձի փոխանակման իմաստով»,- ասել է դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը:

Զարուհի Բաթոյանը նշել է, որ երկու երկրների միջեւ բազմաթիվ զուգահեռներ կարելի է տանել, բայց աշխատանքի հանդեպ ունեցած սերը  հատկապես բնութագրում է մեր երկու ժողովուրդներին:

«Աշխատատեղերի ստեղծման՝ Իրանի փորձը, վստահաբար, շատ արժեքավոր կլինի մեզ համար: Ես գիտեմ, որ աշխատանքի խրախուսումը մեր երկու երկրների կառավարությունների հիմնական մոտեցումներից մեկն է, իսկ մեր նախարարության համար զբաղվածությունը դիտարկվում է նաեւ որպես աղքատության հաղթահարման հիմնական ճանապարհ: Մենք մեր բոլոր ջանքներն ուղղում ենք արժանապատիվ աշխատանքային պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է նախարար Բաթոյանը եւ վստահություն հայտնել, որ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը շուտով ականատեսը կդառնա այն բանի, թե ինչ պտուղներ են տալիս իր առաքելության ընթացքում ցանված սերմերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ