News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը երկրի նավթային օբյեկտների վրա հարձակումները համաշխարհային հանրության համար փորձություն է անվանել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տեղի ունեցածն իրական փորձություն է՝ քայքայիչ գործունեությանը դիմակայելու միջազգային հանրության ունակության համար»,- նրա խոսքը մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Սաուդյան Արաբիայի արեւելքում Saudi Aramco ձեռնարկությունների վրա հարձակում էր կատարվել տասը անօդաչու թռչող սարքերի միջոցով: Պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ հուսիները: Մասնավորապես, հարձակման էր ենթարկվել աշխարհում նավթամշակման խոշորագույն համալիրներից մեկը Աբկայկ քաղաքի մերձակայքում, որտեղ բնակվում են բազմաթիվ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ նավթամշակման գործարանը Հուրայս շրջանում, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքը: Հարձակումներից հետո ուժգին հրդեհ էր բռնկվել: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել էին, որ կրակը տեղայնացվել է:

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներին մասնակցության մեջ մեղադրել է Իրանի իշխանություններին։ Իրանի ԱԳՆ-ն այս հայտարարություններն անհիմն է որակել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ