News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոշոր պարգեւներ է առաջարկում սխալմամբ ազատ արձակված մարդասպանների եւ բռնաբարողների դիմաց, որոնք ազատվել են՝ ուղղիչ բյուրոյում նշելով, որ երջանիկ կլինեն, եթե իրենց մեռած գտնեն, ոչ թե՝ ողջ, հայտնում է AFP-ը։

Նրա խոսքերով, նման յուրաքանչյուր դատապարտյալի համար կառաջարկվի միլիոն պեսոյի (19 175 դոլար) պարգեւ։ «Մեկ միլիոնի մրցանակը հասանելի է նրան, ով կարող է բռնել նրանց կենդանի կամ մեռած։ Սակայն, հնարավոր է, մեռածը լավագույն տարբերակը կլինի։ Այդ դեպքում ես կվճարեմ ժպտալով»,- լրագրողներին ասել է նախագահը։

Սակայն արդարադատության նախարար Մենարդո Գեւարան կոչ է արել Դուտերտեի հայտարարությունը տառացիորեն չընդունել։

Խոսքը սխալմամբ ազատ արձակված 2000 հանցագործների մասին է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ