News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բացվել է «Հայաստանի բիզես աշխարհը» բլոգը www.Doing-business-in-armenia.com հասցեով, որի նպատակն է Հայաստանի գործարարների համար ստեղծել մի հարթակ, որտեղ նրանք կկարողանան ներկայացնել իրենց կարծիքները Հայաստանի բիզնես միջավայրի եւ խնդիրների լուծումների վերաբերյալ:

Բլոգի հիմնադիրը «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման  Կենտրոնն է (www.bsc.am ), որի տնօրեն Սամվել Գևորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բլոգի ստեղծման մտահղացումն առաջացել է «Բի Էս Սի»-ի՝ կողմից հրատարակված «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում»  գրքի արձագանքների եւ բիզնես միջավայրի առողջացմանը վերաբերող քննարկումների ընթացքում։ «Իսկապես հայ գործարարներին անհրաժեշտ է մի այնպիսի միջավայր, թեկուզ վիրտուալ, որտեղ նրանք կկարողանան ազատ արտահայտել իրենց մտքերը, ներկայացնել իրենց փորձը, առաջարկել լուծումներ։ Մեր կարծիքով ինտերնետն այսօր լավ հնարավորություն է գործարար ակումբ ձեւավորելու համար, ինչը եւ փորձելու ենք իրականացնել այս բլոգի միջոցով»,- ասաց Ս. Գեւորգյանը՝ նկատելով, որ ներկայումս դեռ նորաբաց կայքում գործարարները ակտիվ չեն, սակայն առաջիկայում գրանցվող գործարարների ակտիվություն են ակնկալում:

«Պետք է հաշվի առնել այն փաստը, որ Հայաստանի գործարարները ինտերնետում հիմնականում պահպանողական են և ոչ ակտիվ, սակայն «սառույցը տեղից շարժվում է», եւ նրանք էլ կամաց-կամաց փորձում են նոր միջոցներից օգտվել: Բացի դրանից ստեղծված ռեսուրսը փորձի, գիտելիքի հնարավորություն է տալիս, որը նաեւ կարող են մեկնաբանել եւ ամենակարեւորը իրենց հարցերին անկեղծ պատասխաններ ակնկալել, սա շատ կարեւոր հանգամանք է յուրաքանչյուր բլոգի համար»,- ասաց «Բի Էս Սի»-ի տնօրենը՝ ավելացնելով, որ հետագայում ակնկալում են, որ կայքի այցելուներ կդառնան նաեւ բլոգերում եւ սոցիալական կայքերում ակտիվություն ցուցաբերող պետական պաշտոնյաները, ինչպես նաեւ Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող սփյուռքահայերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ