News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի բակում աշակերտների մի մասը դասադուլ են անում, նրանց են միացել գործադուլ հայտարարած ծնողները։

Դպրոցի բակում նաեւ ուսուցիչներ կան։ Դպրոցի ուսուցիչներից Բաբայան Գոհարը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մասամբ է մասնակցում գործադուլին. «Այս ժամը ազատ էի, մասնակցում եմ, բայց հաջորդ ժամը դաս ունեմ, որոշ աշակերտներ դասարանում են, պիտի աշխատենք իրենց հետ»։

Ուսուցչուհու մտահոգված է հանքի շահագործմամբ. «Երբ ասում են ժամանակին  ինչու չեք խոսել, միշտ էլ պայքարը եղել է, պարզապես սկզբում ցիանիդի հարթակի մասին տեղյակ չէին մարդիկ, վտանգը չէին հասկանում, իսկ հիմա հասկացանք, որ եթե շինարարական աշխատանքների ժամանակ մեր քաղաքն այդքան վնաս է կրել, ապա ինչ կլինի եթե հանքը շահագործվի»։

Գործադուլին են միացել նաեւ «Օլիմպիա» առողջարանի աշատակիցները։ Առողջարանաի մենեջեր Սերիկ Իսկանդարյանն ասաց, որ արդեն 1 տարի պայքարում են եւ կպայքարեն, թույլ չեն տալու Ամուլսարի հանքի շահագործումը։

«Հանգստացողները ասում են, որ այլեւս չեն գա, երբ հանքը սկսի շահագործվել։  Մեզ այս հանքը պետք չէ, թող տուրիզմը զարգացնեն»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակել են բնապահպանական մոբիլիզացիայի եւ արդարության օր։

Այսօր Ջերմուկում եւ Գնդեւազում դասադուլ եւ գործադուլ է։ Նախատեսվում են նաեւ մի շարք միջոցառումներ Երեւանում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ